Friday, 29 03 2024
Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 32 600-ը
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները

Դատարանը պարզում է Լիճքի սպանության գործի և մեղադրանքի կապը

Փետրվարի 20-ին վերաքննիչ քրեական դատարանում հետաքրքիր բացահայտում արեցի:  Դատախազությունը մեղադրանքի «պաշտպանության» նոր ձև է մշակել. Պահանջում է խստացնել մեղադրանքը, բայց երբ դատարանը հարց է տալիս դրա հիմքում դրված ապացույցների վերաբերյալ, ասում է՝ դրանք կապ չունեն…

Անկեղծ ասած՝ իմ լրագրողական պրակտիկայի ընթացքում տեսել էի, որ դատախազը «տկլոր»՝ ընդամենը մեկ անտրամաբանական ցուցմունք-«ապացույցիկով» մեղադրանք բերի դատարան, կապ չունեցող փաստական տվյալներ դնի տակը, ասի՝ կապ ունի, բայց որ կարևոր ապացույցներ դնի տակը ու ասի՝ կապ չունի, չէի տեսել:

Մինչ բացահայտածի մանրամասներին անցնելը՝ հիշեցնենք, որ վերաքննիչ քրեական դատարանը  քննում էր 2015թ. հունվարի 26-ին Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղում, համայնքի բնակիչների ներկայությամբ՝ Իրիցյան եղբայրների նկատմամբ կատարված հաշվեհարդարի գործը:

Երևանի բնակիչներ Գառնիկ Նիկողոսյանը /Գռնոն/, Արիստակես Բարսեղյանը /Արիսը/, Լիճք գյուղի բնակիչներ Արմեն Գորոյանը /Կոնչիտա/, Աշոտ Ավետիսյանը /Տոշա/, Էդգար /Ալֆա/ և Էդուարդ /Ռուսը/ Սրքոյանները գործով չպարզված այլ անձանց հետ միասին գյուղի բենզալցակայանի մոտ նախ ծեծել էին Արայիկ Իրիցյանին: Նրան իր օրինական «Սայգա» տեսակի որսորդական հրացանով օգնության էր շտապել եղբայրը՝ Արթուր Իրիցյանը, ով հասցրել էր բռնել միայն դեպքի վայրից փախչող Տոշային: Զենքը դրել էր մի կողմ և բռունցքով հարվածելով փորձել պարզել՝ նրանց գյուղ գալու և եղբորը ծեծելու պատճառը: Այդ պահին հայտնվել էր Արթուրի մանկության ընկեր Արմեն Գորոյանը և «Մակարով» տեսակի ապօրինի պահվող ատրճանակով սպանել Արթուրին:

Եվս մեկ «Սայգա» տեսակի որսորդական հրացան էլ հայտնաբերվել էր գյուղից Երևան վերադարձած Գառնիկ Նիկողոսյանի ավտոմեքենայում: Ըստ գործի տվյալների՝ այն ևս օրինական է:

Դատարանը երեկվա դատական նիստում փորձեց մեղադրանքը պաշտպանող դատախազից պարզել, թե դեպքի վայրում՝ արցախյան ազատամարտում զոհվածների հուշարձանի մոտից քանի՞ փամփուշտ, կրակված պարկուճ է հայտնաբերվել, վերոնշյալ ո՞ր զենքերից են արձակվել կրակոցները, ու՞մ ձեռքին են եղել այդ զենքերը, տուժողի զենքից կրակ արձակվե՞լ է, թե ոչ, և ի՞նչ մարմնական վնասվածքներ են եղել Արմեն Գորոյանի վրա:

Դատախազ Վարդան Լազարյանը չկարողացավ հստակ հիշել, իսկ պատասխանները տարակուսանք առաջացրեցին: Սկզբում ասաց 9 մմ. Տրամաչափի մեկ կրակված պարկուճ է հայտնաբերվել, հետո ասաց, որ գազային ատրճանակի 3 կամ 4 պարկուճ էլ է հայտնաբերվել: Ոչ ատրճանակն է հայտնաբերվել, ոչ էլ տուժողի «Սայգան» /որը Արթուրի սպանության պահին դեպքի վայրում պատին հենած վիճակում է եղել, և որը վերցրել է Արթուրի ձեռքից ազատված Աշոտ Ավետիսյանը և, ըստ իր հայտարարության՝ Երևան վերադառնալիս գցել Սևանա լիճը/:

Իսկ գործում առկա և Գառնիկ Նիկողոսյանի մեքենայում հայտնաբերված «Սայգա» հրացանը, ըստ մեղադրողի՝ դեպքի հետ առնչություն չունի:

Դատավոր Մխիթար Պապոյանը զարմացավ, թե այդ դեպքում ինչու են մեղադրանքի մեջ ոչ վերաբերելի ապացույց դրել…

Դատավորի շարունակական հարցադրումներին, թե՝ դեպքի վայրի զննությունից այլ՝ ավելի մեծ տրամաչափի պարկուճներ էլ են հայտնաբերվել, դրանք ի՞նչ զենքից են արձակվել, դատախազն ասաց, որ «Սայգայի» կարմիր պատյանով պարկուճ է, որը հայտնաբերվել է դեպքի վայրից 23 մետր հեռավորության վրա և դեպքի հետ կապ չունի: Այն հայտնաբերել են հաջորդ օրը՝ դեպքի վայրում կատարված լրացուցիչ զննությամբ:

Դատարանը կրկին զարմացավ, թե դատախազն ինչու՞ է համոզված, որ դեպքի հետ կապ չունի և նշված «Սայգաների» համար նախատեսված կարմիր պարկուճը դրանցից որևէ մեկինը չէ: Եվ դա այն դեպքում, երբ նախաքննական մարմինը դեպքի վայրի զննություն է կատարել 300 մետր շառավղով տարածքում, իսկ այդ պարկուճն ընդամենը 23 մետր հեռավորության վրա գտնվել:

Վարդան Լազարյանն ասաց, որ դա ներքին համոզմունք է, Արթուր Իրիցյանի զենքն էլ չկա, որ հնարավոր լինի համապատասխանությունը, նույնականացումը ստուգելով կապել գործի հետ:

Ինչ վերաբերում է Արթուր Իրիցյանին սպանած Գորոյանի մարմնական վնասվածքների առկայությանը կամ բացակայությանը, ապա դատախազը կրկին հստակ պատասխան չտվեց. ասաց՝ կարծեմ առանձին նյութեր կան, գործի հետ կապ չունեն, Գորոյանն էլ դա կրկնեց: Սակայն տուժող կողմի ներկայացուցիչը հստակեցրեց, որ խոսքը Արմեն Գորոյանի այն վնավածքների մասին է, որը նա ստացել էր Արթուրին սպանելուց հետո՝ փախչելիս, երբ դեպքի վայրում գտնվող անձանցից մեկը փորձել էր բռնել նրան:

Տարակուսանքի մեջ ընկած դատարանը պարտավորեցրեց մեղադրողին՝ հստակեցնել մեղադրանքի հիմքում դրված վերոնշյալ ապացույցների պատասխանները:

Մինչ այդ դատարանը մերժեց Արմեն Գորոյանի նոր պաշտպանի՝ դատախազին բացարկ հայտնելու վերաբերյալ միջնորդությունը:  Պաշտպան Արամյանի խոսքով՝ մեղադրողը սուբյեկտիվ, կողմնակալ վերաբերմունք ունի ամբաստանյալների պատիժի և պատասխանատվությունը խստացնելու առումով: Ըստ նրա՝ պետք է մերժվի մեղադրողի և տուժողի իրավահաջորդի ներկայացուցչի նույնաբովանդակ վերաքննիչ բողոքները և առաջին ատյանի դատարանի դատավճիռը մնա ուժի մեջ, որով 6 ամբաստանյալներից Արմեն Գորոյանը դատապարտվել է ընդամենը 3 տարվա ազատազրկման՝ ապօրինի զենք կրելու և անհրաժեշտ պաշտպանության անցումով կատարված սպանության համար, Սրքոյան եղբայրները և Աշոտ Ավետիսյանը՝ 100,000-ական դրամ տուգանքի, իսկ Գառնիկ Նիկողոսյանն ու Արիստակես Բարսեղյանը՝ արդարացվել:

Վերջին երկուսի ընտանիքում  կազմի փոփոխություն կար. Նրանք դատարան ներկայացրեցին իրենց նորածին երեխաների ծննդյան վկայականների պատճեները՝ գործին կցելու համար:

Դատարանը հետաձգեց դատական նիստը մինչև մարտի 20-ը՝ ի վերջո հասկանալու՝ իսկապե՞ս  մեղադրանքը «կապ» չունի սպանության դեպքի հետ, թե՞  սերտ կապ ունի, բայց «անհարմար են զգում» ասել:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում