Միչիգանում բնակվող մոդելը սպանել է ամուսնուն, 2 չափահաս երեխաներին, որից հետո վերջ դրել իր կյանքին։ Ընտանիքի ընկերների խոսքով՝ ոչ ոք մտածել անգամ չէր կարող, որ 45-ամյա Լորեն Ստյուարտն ունակ է նման քայլի։
Մոդելի ընկերուհու խոսքով՝ ամուսինները շատ են սիրել միմյանց, և ոչինչ չի նախորդել ողբերգությանը։ Այս մասին հայտնում է People-ը։
Ընտանիքին սպանված գտել են սեփական տանն այն բանից հետո, երբ անհանգստացած հարազատները դիմել են ոստիկանություն։ Իրավապահները տանը հայտնաբերել են 4 դի։ Նշվում է, որ քույրն ու եղբայրը եղել են քոլեջի ուսանողներ։ Ընտանիքն ինչ-որ ժամանակ եղել են աղանդի մեջ, որն արգելել է երեխանրի համար հետագա կրթությունը։ Ընտանիքը դժվարությամբ է դուրս եկել այնտեղից։
Ամուսինը հակված է եղել ընկճախտի, ինչը Լորենին շատ է անհանգստացրել, պատմել է մոդելի ընկերուհին։
Ողբերգության շարժառիթները հայտնի չեն։