Apple ընկերությունը Զատիկը չի ներառել տոների օրացույցում՝ iPhone-ի օպերացիոն համակարգի նոր տարբերակում։
«Զատկի կիրակին նշվում է Apple-ի iOS օպերացիոն համակարգի 11.2.2 տարբերակի օրացույցում, սակայն ոչ վերջին՝ 11.2.5 տարբերակում»,-հայտնում է Fox News հեռուստաալիքը։
Որոշ այլ տոներ, ինչպիսիք են Ամերիկյան դրոշի օրը, Գոհաբանության օրը և Սուրբ Ծնունդը, պահպանվել են։
Բացի այդ, նոր տարբերակում կարելի է ավելացնել այլընտրանքային օրացույցներ՝ չինական, հրեական, մուսուլմանական։ iOS 11.2.5-ում քրիստոնեական օրացույց չկա։
Հեռուստաալիքը նշում է, որ հրեական օրացույցում նույնպես բացակայում են մի շարք կարևոր տոներ։
Դեռևս հայտնի չէ՝ այդ բացթողումները հանդիսանում են տեխնիկական բացթողու՞մ թե՞ միտումնավոր քայլ։