Այսօր ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը մերժեց «Ելք» խմբակցության հայտարարության նախագիծը՝ Մարտի 1-ի դեպքերը դատապարտելու ու գործը վերաբացելու հետ կապված: «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ Մարտի 1-ի հարցում իշխանությունը մեղավորություն ունի և մեծ բեռ, և ամեն ինչ անում է, որ իր մեղավորությունը և դրա հետևանքները դուրս չգան: Մարտի 1-ը, նրա խոսքերով, կբացահայտվի իշխանափոխությունից հետո, երբ քաղաքական իրավիճակ կփոխվի:
Անդրադառնալով նախագծին «Ծառուկյան» խմբակցության ձեռնպահ քվեարկելուն, պատգամավորը նշեց, որ իրենց մտահոգում է, որ իրենց նախաձեռնություններին աջակցություն չեն տեսնում. «Դա տեղի է ունենում հատային, մի դեպքում միանում են, մի դեպքում ընդդիմադիր գծի մեջ են, մի դեպքում պարզ չէ: Հիմա էլ որքան հասկանում եմ, իրենք սատարելու են ՀՀԿ-ին, որպեսզի ՀՀԿ նախագահի թեկնածուն ընտրվի, այսօր էլ ձեռնպահ մնացին Մարտի 1-ի նախագծի հետ կապված: Խորհրդարանում կա մեկ ընդդիմադիր խմբակցություն, դա «Ելք» դաշինքն է»:
Ամբողջությամբ՝ տեսանյութում: