Ստամբուլահայ 72 մտավորականներ գրավոր կոչով են հանդես եկել պատրիարքի ընտրության շուրջ ստեղծված իրավիճակի հետ կապված։
Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»-ը ստամբուլահայ մտավորականները կոչ են արել վերացնել փոխպատրիարք կոչվող պաշտոնը և նախաձեռնել պատրիարքի ընտրություններ։
Մտավորականները կոչ են արել Կրոնական խորհրդին, եկեղեցիների հիմնադրամների ղեկավարներին կատարել իրենց վրա ընկած պարտավորությունը և պատասխանատվություն վերցնել տեղի ունեցող իրադարձությունների համար։