Փհեչհանում ընթացող 23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում հայաստանցի լեռնահադուկորդ Աշոտ Կարապետյանը հատուկ ոլորավայէջք ձևում զբաղեցրել է 42-րդ հորիզոնականը:
Եզրագիծը հատած լեռնադահուկորդների շարքում սա վերջից 2-րդ արդյունքն է: Կարապետյանը նախ առաջին վայրէջքում գրավել 54-րդ, իսկ երկրորդ փորձից հետո 2:08.08 արդյունքով զբաղեցրել 42-րդ հորիզոնականը:
Նշենք, որ մրցամանը հայտավորված են եղել 106 լեռնադահուկորդներ և նրանցից միայն 43-ին է հաջողվել հասնել եզրագծին:
Հիշեցնենք, որ Կարապետյանը հասարակության շրջանում հայտնի էր դարձել Օլիմպիական խաղերում դահուկներ չունենալով:
Փետրավարի 15-ին Կարապետյանը պետք է ելույթ ունենար հսկա ոլորավայրէջք ձևում, սակայն անհայտ պատճառներով ասպարեզ դուրս չէր եկել։