Ազգային ժողովի արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովն այսօր՝ փետրվարի 22-ին, հրավիրել է խորհրդարանական լսումներ՝ «Սումգայիթյան ջարդեր. Հայատյացությունը որպես Ադրբեջանի պետական քաղաքականություն» թեմայով:
ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նշեց, որ Սումգայիթի և Բաքվի ցեղասպանական գործողությունները Ադրբեջանի բացահայտ հայատյացության հետևանք էին, որոնք այսօր էլ պատշաճ գնահատականի չեն արժանացել միջազգային հանրության կողմից. «Դրանք չպետք է աշխարհի համար մնան որպես պատմության փակված էջեր: Ադրբեջանի ֆաշիզմը գերազանցում է Երկրորդ համաշխարհայինի հիտլերյան ֆաշիզմին»:
Մանրամասները՝ տեսանյութում: