54-ամյա գործարար Ջեֆ Բեզոսը, ով հանդիսանում է Amazon ընկերության հիմնադիր և սեփականատեր, մեկ օրում իր անձնական կապիտալն ավելացրել է 1.15 մլրդ դոլարով՝ իր ընկերության բաժնետոմսերի արժեքի աճի հաշվին։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը։ Amazon-ի բաժնետոմսերի արժեքն առաջին անգամ գերազանցել է 1500 դոլարը։
Ներկայում Բեզոսի կարողությունը Bloomberg գործակալության կողմից գնահատվում է 124 մլրդ դոլար։ Անցած տարվանից նա համարվում է մոլորակի ամենահարուստ մարդը, այդ թվում Forbes-ի վարկածով։
Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցնում են Բիլ Գեյթսն ու Ուորեն Բաֆեթը, որոնց կարողությունը Bloomberg-ը գնահատում է համապատասխանաբար 91,6 և 86,2 մլրդ դոլար։ Առաջին տասնյակում է նաև Մարկ Ցուկերբերգը՝ 73.1 մլրդ դոլար կարողությամբ։