Դենի Բոյլը կարող է դառնալ Ջեյմս Բոնդի մասին նոր ֆիլմի ռեժիսոր։ Այս մասին հայտնում է Variety պարբերականը։
Պարբերականի աղբյուրների տվյալներով՝ ռեժիսորի ներկայացուցիչները դեռևս պաշտոնական առաջարկ չեն ստացել։
Բոյլը հանդիսանում է «Օսկար» մրցանակի դափնեկիր՝ «Միլիոնատերը ետնախորշից» ֆիլմի համար։ Բոյլը հայտնի է նաև այնպիսի աշխատանքներով, ինչպիսիք են «Ասեղի վրա» և «28 օր անց» ֆիլմերը։
Ավելի վաղ ռեժիսոր Քրիստոֆեր Նոլանը հայտնել էր, որ չի մասնակցի 007 գործակալի մասին հերթական ֆիլմի նկարահանումներին։ Ֆիլմի թողարկումը ծրագրված է 2019 թվականի վերջին։