Բրիտանացի երաժիշտ Էդ Շիրանը Brit Awards երաժշտական մրցանակ է ստացել «համաշխարհային ճանաչում» անվանակարգում։
Լավագույն բրիտանական խումբ է անվանվել Gorillaz-ը, իսկ ամերիկյան Foo Fighters խումբը հաղթել է «Լավագույն միջազգային կոլեկտիվ» անվանակարգում։
Ամերիկացի փոփ կատարող Քենդրիկ Լամարը մրցանակ է ստացել որպես լավագույն միջազգային կատարող, իսկ «լավագույն միջազգային երգչուհի» անվանակարգում հաղթել է նորզելանդացի Lorde-ն։