Thursday, 28 03 2024
Եվրանեսթում մենք կողմ ենք քվեարկել մեր ընդդիմադիրների առաջարկին, իրենք մերին`ոչ.շատ բան չփոխվեց
Բաքվի վարքագիծն անընդունելի է. Բաքոյանը՝ ԼՂ-ի նախկին ղեկավարներից հարցազրույցներ վերցնելու մասին
Իսրայելը հայտնել է Լիբանանից հրթիռների արձակման մասին
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վրաստանը մտադիր է երկու տարվա ընթացքում 3,7 մլրդ լարի ծախսել կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար
ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց Հայաստանը չի քննարկում. ՔՊ պատգամավոր
Օր առաջ հայտարարել ռուսական ռազմակայանը ՀՀ-ից հանելու մասին. Հայկ Միրզոյան
Անհապաղ դո՛ւրս գալ ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Ժողովրդավարական հասարակական-քաղաքական ուժերի հայտարարությունը
«Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են». Ռուբինյան
«Եվրամիությունը հիասթափեցրել է Վրաստանին». Պապուաշվիլի
Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը
Բաքուն «ջրային ագրեսիա» է նախապատրաստում
Ղրղզստանը հայտնել է ՌԴ-ում ահաբեկչություններին մասնակցելու համար երկրի քաղաքացիներին հավաքագրելու փորձերի մասին
Բրյուսելյան սեղանին երաշխիքների փաստաթուղթ կլինի. Բաքվի նկրտումները չեն հաջողվելու
16:07
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավարն այցելել է Հյուսիսային Կորեա
Ոսկեպարում սադրիչներ են վխտում. ռուսների ձեռքի գործն է
Գյումրիում հանրային սննդի օբյեկտը կվերսկսի իր գործունեությունը
Այն ինչ ստացանք Արցախում, ստանալու ենք նաև ՀՀ-ում՝ եթե այս տեմպերով շարունակենք. Ստյոպա Սաֆարյան
Մնանք ՌԴ-ի հետ, կմնանք Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում, որտեղ խնդիրները կլուծվեն մեր հաշվին
Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Ո’չ Կոնսերվատորիան, ո’չ «Գոյ» թատրոնը չեն ընդունում ձեր որոշումը. պատգամավորը՝ ԿԳՄՍ նախարարին
Կրթությանը հատկացվող բյուջեն 38%-ով ավելացել է՝ 2023-ի համեմատ. ԿԳՄՍ նախարարի հաշվետվությունը՝ ԱԺ-ում
15:30
Արտասահմանյան ընկերությունների վնասները ՌԴ-ի շուկայից հեռանալու պատճառով գերազանցել են 107 մլրդ դոլարը. Reuters
15:20
«Ռուսաստանը մեկ ամսից ավել գիտեր ահաբեկչության նախապատրաստման մասին». Բուդանով
Ադրբեջանի ՄԻՊ-ը Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերին
Վաշինգտոնի արձագանքը Բաքվի շանտաժին
14:50
Գազայի հիվանդանոցների ⅔-ը չեն գործում. ՄԱԿ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ապրիլի 5-ը թույլ չի տա իրագործել ՀՀ-ն կազմաքանդելու ռուս-թուրք-ադրբեջանական համաձայնությունը
14:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել մի շարք ընկերությունների նկատմամբ՝ Հյուսիսային Կորեայի հետ կապերի համար

ԱԱԾ պաշտոնյայի ազգականներից տուժած քաղաքացիները պատրաստվում են ցույց անել նախագահականի դիմաց

Սյունիքի մարզի Ընդհանուր իրավասության դատարանում երեկ պետք է կայանար «Կամուրջ» վարկային կազմակերպության հայցի քննությունը՝ ընդդեմ նախաքննական մարմնի, սակայն դատական նիստը չսկսված, ավարտվել է «Կամուրջ» ՈւՎԿ-ի իրավաբանական բաժնի ներկայացուցչի և դատախազի բացակայության պատճառով։

Նշենք, որ այս անգամ դատարան դիմել է «Կամուրջ» ՈւՎԿ-ն՝ պահանջելով փոխել քննչական ենթակայությունը, պարտավորեցնել նախաքննական մարմնին կատարել օբյեկտիվ քննություն, քանի որ կատարվածից տուժել է վարկային կազմակերպությունը, և քաղաքացիներից պետք է բռնագանձումներ կատարվեն։

Հիշեցնենք, որ մենք գրել էինք, որ Ազգային անվտանգության ծառայության Սյունիքի մարզային վարչության Գորիսի բաժնի պետ Կարեն Ջավահիրյանի մայրը՝ Արաքսյա Ղասումյանը և նրա քույրը՝ Քնարիկ Ջավահիրյանը մոտ 6 տասնյակ գորիսեցիների խաբելու միջոցով «Կամուրջ» վարկային կազմակերպությունից հազարավոր դոլարներ են յուրացրել։ Իրենց ծանոթ գորիսեցիներին համոզել են դառնալ վարկի երաշխավոր, որոշ դեպքերում անգամ քաղաքացիները տեղյակ չեն եղել, որ իրենց անունով վարկ է վերցվել, մարդկանց փաստի առաջ են կանգնեցրել։ Վարկերը չմարելու արդյունքում գորիսեցիների գույքը հայտնվել է կալանքի տակ և նրանց վրա պարտավորություն է դրվել մարել վարկը։ ԱԱԾ պաշտոնյայի ազգականները, սակայն, որևէ կերպ չեն անցնում գործով։ Քաղաքացիների բողոքի հիման վրա հարուցված քրեական գործի մի մասը կարճվել է, մյուս մասն էլ, չգիտես ինչու, ուղարկվել է ՊԵԿ-ի քննչական ծառայություն։

Մեզ հասած տեղեկություններով՝ ՊԵԿ-ի քննչականում ապշած են, թե ինչու է ակնհայտ խարդախության վերաբերյալ քրեական գործը ուղարկվել իրենց ենթակայություն, երբ իրենք ի պաշտոնե կոչված են քննելու հարկային եկամուտները թաքցնելու և նմանատիպ այլ գործերով։ Ավելին, քրեական գործի տեղափոխման որոշման մեջ քննչական ենթակայությունը փոխելու վերաբերյալ որևէ հիմնավորում չկա։ Այս գործն ըստ էության պետք է ուղարկվեր Հատուկ քննչական ծառայություն, քանի որ Կարեն Ջավահիրյանը ոչ մի կերպ չէր կարող անմասն մնալ իր մոր և քրոջ խարդախություններից, որի արդյունքում հազարավոր դոլարներ են յուրացվել, իսկ քաղաքացիները հայտնվել են փաստի առաջ։

Ի դեպ, տուժած քաղաքացիներից մեկը նախօրեին դատական կարգով բողոքարկել էր քննիչի՝ գործը կարճելու որոշումը, սակայն դատարանը, շատ զավեշտալի պատճառաբանությամբ, բողոքը մերժել էր։ Եվ միայն այն պատճառով, որ փաստաբանը շփոթվել և ստորագրված բողոքի փոխարեն անստորագիրն էր մուտք արել։

Չկարողանալով իրավական ճանապարհով որևէ արդյունքի հասնել, տուժած գորիսեցիները որոշել էին այս օրերին փակել Երևան-Գորիս մայրուղին, սակայն հասկանալով, որ այն ինչ-որ տեղ նաև ռազմավարական նշանակություն ունի, մտքափոխվել են և որոշել են բողոքը տեղափոխել Երևան։ Չի բացառվում, որ առաջիկա օրերին ԱԱԾ պաշտոնյայի ազգականներից տուժած 6 տասնյակից ավելի գորիսեցիները իրենց ընտանիքներով բողոքի ակցիա իրականացնեն նախագահական նստավայրի դիմաց։ «Մեզ այլ ճանապարհ չի մնում։ Ոնց տեսնում եք՝ իրավական ճանապարհով պայքարելն անիմաստ է։ Բոլոր դռները մեր առաջ փակել են։ Քննիչը գործն է կարճում, դատարանը՝ բողոքը։ Մեր ձայնը ոչ ոք չի ուզում լսել, բայց մենք այս հարցն այդպես չենք թողնի։ Նախագահն անձամբ պետք է մեզ լսի և հասկանա, թե ովքեր են այսօր իր Ազգային անվտանգության աշխատակիցները։ Գուցե նրան ճիշտ չեն զեկուցում, բայց նա պետք է հասկանա, իմանա ճշմարտությունը, և մենք դա կանենք առաջիկայում»,-մեզ հետ զրույցում դժհոգեց տուժած քաղաքացիներից մեկը։

Ի դեպ, երեկ Գորիսում մեծ շուքով նշվում էր Կարեն Ջավահիրյանի ծննդյան տարեդարձը, որին հրավիրված էին շատ բարձրաստիճան պաշտոնյաներ։ Տուժած գորիսեցիները նշեցին, որ այսօր դատարանը, ըստ էության, նիստ չարեց, չփչացնելու համար Ջավահիրյանի տարեդարձը, քանի որ նրանք «լավ կապերի մեջ են իրար հետ»։ «Նվեր մատուցեցին, էլի, հասկանում եք։ Մեր երկրում բոլոր հարցերը այս մակարդակով է լուծվում»,- ասաց մեր զրուցակիցը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում