«Հրապարակ» թերթը գրում է. «Նախկին գլխավոր դատախազ, պատգամավոր Գևորգ Կոստանյանը մտադիր է նոր կարգուկանոն սահմանել ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստերի ժամանակ։
Ինչպես հայտնի է, շուտով նա կզբաղեցնի հանձնաժողովի նախագահի պաշտոնը, քանի որ այն թափուր է մնալու Հրայր Թովմասյանի՝ ՍԴ գործուղվելու պատճառով։
Կոստանյանը չի պատրաստվում բանավեճ, ռեպլիկներ թույլ տալ պետաիրավականի նիստերի ժամանակ և խիստ դիսցիպլինա է սահմանելու, որպեսզի բանավեճ, քննարկում չծավալվի։ Կարճ ասած՝ նա որոշել է «մինի դատախազի» պաշտոն դարձնել հանձնաժողովի ղեկավարի պաշտոնը։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: