Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

ԸՕ-ի շուրջ գուցե կայացվի բոլորովին այլ կոնսենսուս

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը:

-Տիկին Հովհաննիսյան, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին Դուք կտրուկ դեմ արտահայտվեցիք «Ծառուկյան» խմբակցության ներկայացրած նախագծին: Փաստաթղթով առաջարկվում էր անցնել պարզ համամասնական ընտրակարգի և վերացնել վարկանիշային ընտրակարգը։ Ի՞նչն էր խանգարում այս ամենը իսկապես քննարկման դնելու:

-Ինչ վերաբերում է բովանդակային փաստարկներ հնչեցնել-չհնչեցնելուն, անսացել եմ տիկին Զոհրաբյանի կոչին, ինքս էլ համոզված եմ, որ պետք չէր բառի ուղիղ իմաստով բովանդակային քննարկում ծավալել նախագծի բովանդակության շուրջ։ Բոլոր փաստարկները բովանդակության շուրջ բոլորին հայտնի է, մի մասը դա անվանում է ռեյտինգային, իսկ ես համարում եմ, և ոչ միայն ես, որ դա համամասնական ընտրակարգ է, բաց ցուցակներով քվեարկություն, որը տարբեր վարիացիաներով և մոդիֆիկացիաներով գործում է աշխարհի տարբեր երկրներում։

Այդուհանդերձ, այս կամ այն մոդելի առավելությունների կամ թերությունների քննարկման մասին չէր խոսքը։ Խոսքը վերաբերում էր նրան, որ իմ նշած կոնսենսուսը չի վերաբերել նրան, որ քաղաքական ուժերի միջև եղել է համաձայնություն ընտրակարգի վերաբերյալ։ Ընտրակարգը եղել է ընդհանուր կոնսենսուսի պահանջներից ու պայմաններից մեկը։ Եթե մենք խոսում ենք այս կամ այն պայմանի փոփոխության մասին, ապա նվազագույնը պետք է ապահովվի այնպիսի ներառական քննարկումների շարք, որոնք նախորդել են Ընտրական օրենսգրքի նախորդ քննարկումներին։

-Տիկին Զոհրաբյանը նշել է, որ կոնսենսուսը Աստվածաշունչ չէ, կամ Նարեկացու «Մատյան ողբերգությունը», որ այս քայլով իշխանությունը դիմեց հերթական բլեֆի: Մի՞թե հնարավոր չէր այդ կոնսենսուսը փոփոխության ենթարկել: Իշխանության համար սա սկզբունքայի՞ն հարց է:

-Ես ուզում եմ հիշեցնել, որ տեղի են ունեցել մոտավորապես թվով 10-ից ավելի հանդիպումներ միայն քաղաքական ուժերի ձևաչափով, և որ ավելի կարևոր է, Ընտրական օրենսգիրքն այդ կոնսենսուսի արդյունքում 2 անգամ կրել է փոփոխություններ։ Դա նշանակում է, որ կոնսենսուսի արդյունքում է ընդունվել, թե կոնսենսուսի որ տարրը ընդունելի է ում համար, կամ որ տարրը ընդունելի չէ մյուսների համար։ Այո, այն ժամանակ քաղաքական ուժերը արտահայտել են իրենց դիրքորոշումը ընտրակարգի հետ կապված, բայց պետք է նկատի ունենալ մի բան. ես չեմ կարծում, որ քաղաքական տեսանկյունից ճիշտ կլինի, եթե, օրինակ, ես միանձնյա կամ ՀՀԿ-ի իմ գործընկերները ներկայացնենք առաջարկություն ստորագրված ցուցակների հրապարակմանը վերաբերող դրույթը ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ։

Արդյոք լեգիտիմ չի լինի մեր ընդդիմադիր գործընկերների փաստարկն առ այն, որ սա եղել է քաղաքական կոնսենսուսի բաղկացուցիչ մասերից մեկը և, նվազագույնը տրամաբանական է, որ այդ ամենը քննարկվի կրկին փաթեթային տարբերակով։ Գուցե փաթեթային տարբերակի արդյունքում հանգենք այն եզրակացությանը, ինչ նախորդ ընտրությունների ժամանակ։ Գուցե կայացվի բոլորովին այլ կոնսենսուս, բայց փաստը մնում է փաստ, որ պետք է լինի ճիշտ այնպիսի ներառական ու բովանդակային քննարկում, ինչպես նախկինում։ Եվ պետք է լինի խնդրի ամբողջական ու համալիր քննարկում, ոչ թե առանձին էլեմենտի շուրջ սեպարատ փոփոխություն կատարվի։ Սրա մասին էր խոսքը, մնացածը բառակույտ էր, թե ոչ, մաժորային նոտաների վրա էր, թե մինորային, բարդ համադասական, թե պարզ ստորադասական, դրանից ասելիքիս բովանդակությունը չի փոխվում։

Լուսանկարը՝ Pan Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում