ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփի ծնողները՝ ծագումով Սլովենիայից Վիկտոր և Ամալյա Կնավսները, ստացել են ԱՄՆ մշտական բնակիչների կարգավիճակ։ Այս մասին հայտարարել է ընտանեկան զույգի փաստաբան Մայքլ Ուիլդսը։ Նա հրաժարվել է այլ մեկնաբանություններից։
Փաստաբանի հայտարարությունը քննադատություն է առաջացրել Թրամփի հասցեին։ «ԱՄՆ-ում գրեթե յուրաքանչյուր ընտանիք կապված է միգրացիոն ծրագրերի հետ, որոնք Թրամփը ցանկանում է «սպանել», այդ թվում նրա սեփական ընտանիքը»,-Մելանյայի ծնողներին գրին քարտի տրամադրման առնչությամբ հայտարարել է դեմոկրատ կոնգրեսական Լուիս Գուտիերեսը։
Օրինական միգրանտներն ունեն իրավունք՝ ներկայացնելու միջնորդություն իրենց հարազատներին երկիր բերելու համար։ Գործող օրենսդրության հենց այդ նորմից էլ օգտվել են Մելանյայի ծնողները։
Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ ներկայիս կանոնները հանգեցնում են անվերահսկելի շղթայական միգրացիայի։