ԱՄՆ նախագահի դուստր և ավագ խորհրդական Իվանկա Թրամփը կգլխավորի երկրի պատվիրակությունը Փհենչհանում փետրվարի 25-ին Օլիմպիական խաղերի փակման արարողության ժամանակ։ Այս մասին հայտնել է Սպիտակ տան ներկայացուցիչը։
Նշվում է, որ այցի շրջանակում ծրագրված է Իվանկայի ընթրիքը Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի հետ։
Ինչպես հայտարարել է Սպիտակ տան ներկայացուցիչը, շփումներ Հյուսիսային Կորեայի հետ չեն ծրագրվում։
Օլիմպիադա-2018-ի բացման արարողության ժամանակ ամերիկյան պատվիրակությունը գլխավորել էր ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսը։