Thursday, 28 03 2024
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան
Ալի Նաղիեւը ԵՄ դիտորդական առաքելությունը համարում է «ահաբեկչական»
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
17:50
Քլինթոնը լոբբինգ է արել Կրասիկովի հետ Նավալնիի փոխանակման համար
Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուսի պատճառով կա անհետ կորած
17:30
Սեուլում ավտոբուսների վարորդները գործադուլ են հայտարարել
17:20
Բուլղարիայում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ
Եվրանեսթում մենք կողմ ենք քվեարկել մեր ընդդիմադիրների առաջարկին, իրենք մերին`ոչ.շատ բան չփոխվեց
Բաքվի վարքագիծն անընդունելի է. Բաքոյանը՝ ԼՂ-ի նախկին ղեկավարներից հարցազրույցներ վերցնելու մասին
Իսրայելը հայտնել է Լիբանանից հրթիռների արձակման մասին
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վրաստանը մտադիր է երկու տարվա ընթացքում 3,7 մլրդ լարի ծախսել կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար
ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց Հայաստանը չի քննարկում. ՔՊ պատգամավոր
Օր առաջ հայտարարել ռուսական ռազմակայանը ՀՀ-ից հանելու մասին. Հայկ Միրզոյան
Անհապաղ դո՛ւրս գալ ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Ժողովրդավարական հասարակական-քաղաքական ուժերի հայտարարությունը
«Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են». Ռուբինյան
«Եվրամիությունը հիասթափեցրել է Վրաստանին». Պապուաշվիլի
Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը
Բաքուն «ջրային ագրեսիա» է նախապատրաստում
Ղրղզստանը հայտնել է ՌԴ-ում ահաբեկչություններին մասնակցելու համար երկրի քաղաքացիներին հավաքագրելու փորձերի մասին

Երկու ուշագրավ հանդիպում. իշխանության երկու կիսագնդերը

Նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանին անցնող օրերի ընթացքում տրված բազմաթիվ հարցերի շրջանակից դուրս է մնացել թերևս ամենակարևորն ու առանցքայինը՝ արդյոք ինչ է նա մտածում Սերժ Սարգսյանի հնարավոր վարչապետության մասին: Կասկածից վեր է, որ մի բան է նախագահ Արմեն Սարգսյանը վարչապետ Սերժ Սարգսյանի պարագայում, մեկ այլ բան է այլ վարչապետի պարագայում: Իհարկե, խոսքը միայն Արմեն Սարգսյանի մասին չէ, այլ իշխանական ամբողջ կառուցվածքի, սակայն տվյալ դեպքում նա է գլխավոր գործող անձը, բայց գլխավոր գործող անձին չի տրվել գլխավոր հարցը: Եվ սա ինքնին հարց է առաջացնում, թե ինչու և ինչպես:

Այս ֆոնին ուշ երեկոյան Արմեն Սարգսյանը հանդիպում է վարչապետ Կարեն Կարապետյանի հետ, այդ հանդիպմանը, ի տարբերություն այս ընթացքում իր մյուս հանդիպումների՝ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում, տալով բավականին ուշագրավ խորհրդավորություն, այսպես ասած՝ «խորհրդավոր ընթրիքի» տարբերակով: Ընդ որում՝ մյուս հետաքրքիր հանգամանքն այն է, որ նույն ռեժիմով է եղել նրա հանդիպումը Գագիկ Ծառուկյանի հետ, որը, փաստորեն, փոխադարձաբար չի տիրաժավորվել: Այդպիսով, Կարեն Կարապետյանի և Ծառուկյանի հետ Արմեն Սարգսյանի հանդիպումները միակ չտիրաժավորված հանդիպումներն են նրա «թեկնածուական տուրնեի» շրջանակում: Ըստ էության, սա Հայաստանի իշխանության շրջանակն է կամ Հայաստանի իշխանության «երկրորդ կիսագունդը»:

Իհարկե, առանձին հարց է Ծառուկյանի, Արմեն Սարգսյանի և Կարեն Կարապետյանի փոխհարաբերությունների խնդիրը, ինչպիսին են լինելու դրանք, ինչպիսի պայմանավորվածություններ, տարաձայնություններ, բաժանարար գծեր ու մրցակցություն է լինելու նրանց միջև: Այստեղ իրավիճակը բազմաշերտ է: Սակայն Ծառուկյանը, Սարգսյանն ու Կարապետյանը, ընդհանուր առմամբ, հարակից շրջանակով և բազայով հանդերձ, ըստ էության լինելու են կապիտալի այն երեք կետերը, որոնց վրա կանգնելու է Հայաստանի իշխանությունը: Հայաստանի իշխանությունն ուժի և կապիտալի իշխանությունն է: Կապիտալի կիսագունդը կկազմեն նրանք՝ եռյակը, իսկ ուժի կիասգնդին թերևս հավակնում է Սերժ Սարգսյանը:

Անցնող տասնամյակում Հայաստանի իշխող համակարգն այդպես էլ չի ամբողջացել, երկու «կիսագնդերը» գործնականում չեն համադրվել իրար և դարձել ամբողջություն, ինչն էլ հանգեցրել է իշխանության համակարգային ճգնաժամի և անարդյունավետության: Մեծ հավանականությամբ այդ երկու կիսագնդերը շարունակելու են «չհամադրվել», և ուժն ու կապիտալը չեն ամբողջանալու, համենայնդեպս՝ տեսանելի ապագայում: Վարչապետի խնդիրը այստեղ խորքային առումով դադարում է լինել առանցքային, քանի որ չկա իշխանության ամբողջականություն:

Բանն այն է, որ անհամաչափ ուժի կիրառում համակարգը թույլ է տալիս միայն քաղաքացիների հանդեպ, իսկ ներքին հարաբերություններում անհամաչափ ուժը կարող է բերել կտրուկ ցնցումների և ճգնաժամի խորացման: Ըստ այդմ՝ ուժը վարչապետի ձեռքին առավելագույնը կլրացնի կապիտալի դեֆիցիտը, բայց չի ամբողջացնի իշխանությունը: Հայաստանում իշխանության հարցը շարունակելու է մնալ բաց, քանի դեռ չկա այդ ամբողջականությունը: Կառավարման խորհրդարանական մոդելը պարզապես ընձեռում է իշխանության բաց խնդրում համակարգի առավել ճկունություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում