Ամերիկացի ոստիկանը 20 րոպե շարունակ արհեստական շնչառություն է տվել շանը, այն բանից հետո, երբ նրան դուրս են հանել վառվող տնից։
Նալուն՝ բիշոն ֆրիզե ցեղատեսակի շունը, Կալիֆորնիայի Սանտա Մոնիկա քաղաքի բնակարաններից մեկում բռնկված հրդեհի արդյունքում, շոգից և ծխից շոկային վիճակում էր հայտնվել։ Հրշեջ Էնդրյու Քլայնը մտել է վառվող բնակարանը և գտել է շանը ննջարանում։
«Նա անշարժ պառկած էր,– պատմել է հրշեջը «Associated Press» գործակալությանը։ Ես բարձրացրեցի նրան և դուրս վազեցի բնակարանից, քանի որ ժամանակը այս դեպքում շատ կարևոր էր, ես չէի կարող անհաջողություն թույլ տալ»։ Շունը չի շնչել և զարկերակը չի հայտնաբերվել։ Հրշեջները նրան արհեստական շնչառություն են տվել և հատուկ թթվածնային դիմակ են օգտագործել՝ թոքերը աշխատեցնելու համար։ 20 րոպե անց շունը սկսել է շնչել, գիտակցության է եկել և նույնիսկ քայլել է։