Քեյթ Միդլթոնի և արքայազն Վիլյամի այսօրվա այցը Սանդերլենդ շատ հագեցած է եղել։ Քեմբրիջյան դուքսն ու դքսուհին բացել են The Fire Station երաժշտական և գեղարվեստական կենտրոնը։ Քեթրինը որոշել է նայել տեղի նկարիչների աշխատանքները և համաձայնել է հինայով դաջվածք անել։ Նրա ձեռքին շագանակագույն ծաղիկ է հայտնվել, որը երկու օրից կսկսի մաքրվել, իսկ երկու շաբաթից կանհետանա։
Քեյթը տեղի կանանցից բինդիի փաթեթ է խնդրել (հնդկուհիների ճակատի գունավոր կետիկներից) և ասել է, որ իր դստեր՝ Շառլոտայի համար է վերցնում։
Զույգի հաջորդ կանգառը Սանդեռլենդում եղել է Ուիր գետի վրա կառուցվող կամուրջը։ Դքսուհին փոխել է կոշիկները, սաղավարտ և ժիլետ է հագել, որպեսզի չխախտի անվտանգության կանոնները։