ԱՄՆ Իրանին առաջարկել է չեզոք տարածքում անմիջական բանակցություններ վարել ՝ երկրների միջև գոյություն ունեցող տարաձայնությունները կարգավորելու համար։ Այս մասին հայտարարել է քուվեյթական Al Jarida թերթը՝ հղում անելով Իսլամական Հանրապետության Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի աղբյուրի վրա։
«Ամերիկացիները առաջարկել են Մասկատը կամ Ժնևը որպես այս խորհրդակցությունների տարածք»,– ասել է Թեհրանում թերթի աղբյուրը։ Սկզբից խոսքը գնացել է իրանական բանտերում կալանավորված երկքաղաքացիների մասին, բայց հետագայում առաջարկություն է եղել քննարկել բոլոր վիճելի հարցերը՝ գաղտնիության պայմանով»։
Ի պատասխան Թեհրանը հայտարարել է, որ ԱՄՆ–ի նկատմամբ վստահությունը կորցված է, մանավանդ Դոնալդ Թրամփի՝ միջուկային գործարքի կապակցությամբ բռնած դիրքից հետո»,– ավելացրել է նա, ընդգելով, որ Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդում «դեմ են արտահայտվել Վաշինգտոնի հետ ցանկացած կոնտակտներին»։ Ոչ Վաշինգտոնից, ոչ Թեհրանից, այս կապակցությամբ պաշտոնական որևէ տեղեկատվություն դեռևս չի ստացվել։