Փենսիլանիայի համալսարանի գիտնակաները պարզել են, որ գոյություն ունի գեն, որը կարող է ուժեղացնել սպիրտային խմիչքների նկատմամբ ալկոհոլի ռեակցիան, որոնք մարդու համար այն շատ տհաճ են դարձնում։
Հեղինակները վերլուծել են երկուսուկես հազար մարդու ԴՆԹ–ները, որոնք պատկանել են չորս մայրցամաքների 20 տարբեր պոպուլյացիաների։ Պարզվել է, որ պոպուլյացիաներից հինգի մոտ առկա են գենային դեֆեկտներ, որոնք կոդավորում են սպիրտի օքսիդացումը արագացնող ֆերմենտը։
Գիտնականների խոսքերով՝ մուտացիան բերում է այն բանին, որ էթանոլը ավելի էֆեկտիվ է քայքայվում և օրգանիզմի վրա տոքսիկ ազդեցություն է գործում։ Արդյունքում ալկոհոլի նկատմամբ օրգանիզմի անհանդուրժողականություն է առաջանում։
Հետազոտության հեղինակերը գտնում են, որ գենի վրա ազդում է դրական ընտրությունը, ինչի արդյունքում այն ամրապնդվում և տարածվում է մյուս սերունդների վրա։