Wednesday, 24 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

ՀՀ-ԵՄ համաձայնագիրն արտացոլում է մեր գործընկերության խորությունն ու ծավալը. Նալբադյան

Ժողովրդավարական կառույցների հետագա ամրապնդումը, օրենքի գերակայությունը, դատական համակարգի ամրապնդումը, արդյունավետ կառավարումը հանդիսանում են Հայաստանի և ԵՄ միջև անցյալ տարվա նոյեմբերին ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի առանցքը, ինչը Բրյուսելում կայացած Արևելյան գործընկերության գագաթաժողովի հիմնական ձեռքբերումներից էր: Նման հայտարարությամբ Եվրոպական խորհրդարանում ունեցած ելույթի ժամանակ հանդես է եկել ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Նրա խոսքով՝ ստորագրված համաձայնագիրն արտացոլում է ՀՀ-ԵՄ գործընկերության խորությունն ու ծավալը և սահմանում ապագա համագործակցության ուղենիշները: «Մենք խորապես համոզված ենք, որ այն նպաստելու է մեր երկրում բարեփոխումների գործընթացի իրականացմանը և կայուն զարգացմանը՝ համաձայնագրում ներառված ոլորտներում: Մենք հայտարարել ենք, որ Հայաստանը վավերացման գործընթացը կավարտի ապրիլ ամիսին: Հարգելի՛ բարեկամներ, ակնկալում ենք ձեր աջակցությունը ազգային խորհրդարաններում համաձայնագրի սահուն վավերացման գործում»,- ասել է ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:

Նալբանդյանը շեշտել է, որ այս համաձայնագրի կարևորությունը չի սահմանափակվում միայն Հայաստան-ԵՄ հարաբերություններով. այն լայնորեն ընդունվում է և ներկայացվում որպես ինտեգրացիոն գործընթացները միմյանց մերձեցնելու և համագործակցության ոգով շահերն արդյունավետորեն կամրջելու հաջող օրինակ:

«Հիրավի, Հայաստանը Եվրամիության հետ ընդլայնված համագործակցության հիմքերը դրեց՝ հանդիսանալով Եվրասիական տնտեսական միության ակտիվ անդամ: Այդ առումով Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը կարող է դրական նախադեպ դառնալ տարբեր ինտեգրացիոն շրջանակների միջև փոխհարաբերությունների համար: Հատկանշական է, որ երեք օր առաջ՝ Մյունխենի անվտանգության համաժողովի ընթացքում Հայաստանի Նախագահի հետ կլոր սեղանի ժամանակ և՛ Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատարը, և՛ Ռուսաստանի Դաշնության Խորհրդի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը գովաբանում էին Հայաստանը՝ որպես տարբեր ինտեգրացիոն ձևաչափերի հետ համագործակցային մոտեցման օրինակի»,- ընդգծել է ՀՀ ԱԳ նախարարը:

Էդվարդ Նալբանդյանի խոսքով՝ ՀԸԳՀ-ի ստորագրումը Հայաստան-ԵՄ գործընկերության միակ օրինակը չէ: «Մինչ այս հանդիպման գալը ես և հանձնակատար Մոգերինին, որպես Հայաստան-ԵՄ համագործակցության խորհրդի համանախագահներ, ստորագրեցինք Հայաստան – Եվրոպական միություն գործընկերության առաջահերթությունների իրագործման մասին փաստաթուղթը, որը բանակցվում էր ՀԸԳՀ-ին զուգահեռ և դրա հետ մեկտեղ պետք է ծառայի որպես Հայաստան-ԵՄ գործընկերության հիմնական ուղենիշ»,- նշել է Հայաստանի արգործնախարարը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում