Ուկրաինայի սահմանապահ ծառայությունը արգելել է Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլիին մուտք գործել այդ երկիր մինչև 2021 թվականը։
Սաակաշվիլիի փաստաբան Ռուսլան Չեռնոլուցկին հայտարարել է, որ պատրաստվում է բողոքարկել այդ որոշումը։
Հիշեցնենք, որ Պյոտր Պորոշենկոյին պաշտոնանկ անելու պահանջով մի քանի միտինգներ անցկացնելուց հետո՝ Սաակաշվիլիին Ուկրաինայից Լեհաստան էին արտաքել։ Այնտեղից նա մեկնել է Նիդերլանդներ, իսկ դրանից քիչ անց պարծեցել էր այդ երկրում օրինական կեցության իր փաստաթղթերով։