Thursday, 28 03 2024
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Մեզ հույսեր էին տալիս, իրենք՝ ԱԺ-ում կայֆավատ լինում. Մարտի 1-ի զոհերի հարազատների մի մասը չի մասնակցի ԱԺ լսումներին

ԱԺ «Ելք» խմբակցության նախաձեռնությամբ՝ փետրվարի 23-ին ԱԺ-ում տեղի կունենան խորհրդարանական լսումներ՝ 2008 թվականի մարտի 1, 2-ի իրադարձությունների վերաբերյալ։ «Ելք» խմբակցության ներկայացուցիչներից բացի՝ զեկույցով հանդես կգան նաև Մարտի 1-ի զոհերի հարազատների ներկայացուցիչը, Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող փաստահավաք խմբի անդամ Անդրանիկ Քոչարյանը։ Հրավիրել են նաև ՀՀ գլխավոր դատախազության ներկայացուցչին։ Հրավերներ են ուղարկվել նաև քաղաքական ուժերի, իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչներին։

Մարտի 1-ի զոհերից Տիգրան Խաչատրյանի մայրը՝ Բելգիայում բնակվող Ալլա Հովհաննիսյանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ շատ ողջունելի է նման լսումներ հերթական անգամ հարցը բարձրաձայնելու տեսանկյունից, որպեսզի շատ մարդիկ չկարողանան հայտարարել, թե Մարտի 1-ի էջը փակված է։ «Ես միշտ ասել եմ, որ քննչական մարմիններից, իրենց սպասարկող դատախազությունից ոչ մի սպասելիք չկա։ Հետևաբար, մեր միակ հույսը մնում է հարցը հերթական անգամ տարբեր ատյաններում բարձրաձայնելը և Եվրոպական դատարանը։ Այլ սպասելիք չունենք»,- ասաց տիկին Հովհաննիսյանը։

Նրա խոսքերով՝ ԱԺ լսումների ժամանակ Սարգիս Քլոյանը բոլոր ծնողների անունից հանդես կգա ելույթով։ «Ես համաձայն եմ իր հետ, Հայաստանում գտնվող բոլոր ծնողները գալու են, ամուսինս էլ է մասնակցելու լսումներին։ Այնպես որ, շատ լավ նախաձեռնություն է, որից ոչ մի նոր բան սպասել պետք չէ։ Ես չեմ սպասում, որ այդ լսումների ժամանակ ինչ-որ նոր բան է բացահայտվելու, նոր բան են ասելու։ Ամեն ինչ ասված է, բոլորն ամեն ինչ գիտեն, ուղղակի նման լսումներ պետք է կազմակերպվեն, որպեսզի իշխանությունները ևս մեկ անգամ հասկանան, որ Մարտի 1-ը մնալու է իրենց կոկորդում, և ոչ մեկ թույլ չի տալու, որ Մարտի 1-ը մոռացվի՝ ուզում է 10 տարի անցնի, կամ 20։ Մենք այսպիսով իրենցից պահանջում ենք, ստիպում ենք, պարտադրում ենք բացահայտել գործը»,- ընդգծեց տիկին Հովհաննիսյանը՝ հավելելով, որ այս լսումներով իրենք ևս մեկ անգամ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին հիշեցնելու են, որ գործը բացահայտված չէ, քննությունը դոփում է տեղում, և ոչ մի քայլ չի կատարվում գործի բացահայտման մասով։ «Կոստանյանը հաճախ է սիրում կրկնել, որ եթե գործը չի կարճվել, ուրեմն քննություն է գնում։ Թող համոզվի, թե ինչ քննություն է գնացել կամ գնում հիմա։ Եվ հետո իրենք ոչ մի պարագայում չեն կարող գործը կարճել, քանի որ պարտավորություններ ունեն միջազգային կառույցների առաջ։ Իրենք ուզեն, թե չուզեն, գործը պետք է մնա նախաքննական փուլում։ Կարծում եմ՝ Եվրոպական դատարանի կողմից էլ այս տարի վճիռը կհրապարակվի, ու իրենք կհասկանան՝ ով ով է։ Իսկ եթե բանը մնար այս իշխանություններին, ապա նրանք վաղուց ծնողներին դատել էին, գործն էլ փակել էին։ Բայց իրենք այս գործը չեն կարողանա փակել»,- եզրափակեց Ալլա Հովհաննիսյանը։

Մարտի 1-ի զոհերից Դավիթ Պետրոսյանի մայրը՝ տիկին Ջեմմա Վարդումյանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ ոչ ԱԺ լսումներին է մասնակցելու, ոչ էլ մարտի 1-ի հանրահավաքին և հիշատակի միջոցառումներին։ Իրեն վաղուց բոլորը մոռացել են, ինքն էլ փորձում է մոռանալ ու մոռացության մատնել Մարտի 1-ը։ «Ոչ մի ակնկալիք ոչ մի բանից չունեմ, ոչ էլ մասնակցելու եմ որևէ լսման կամ միտինգի։ Ես ուզում եմ կամաց իմ ուղեղից ջնջեմ, որ որդի եմ ծնել, մեծացրել ու հետո Մարտի 1 է եղել։ Իմ նկատմամբ շատ անմարդկային են եղել, ինձ վաղուց մոռացել են, ես էլ որոշել եմ մոռանալ Մարտի 1-ը ու բոլորին»,- ասաց տիկին Ջեմման՝ հավելելով. «Ես այսքան տարի մասնակցել եմ ամեն ինչին, Կոստանյանի մոտ հանդիպումներին եմ եղել, բայց մի բան եմ հասկացել՝ ամեն ինչ միայն կազմակերպիչներին էր պետք։ Ամեն ինչ արվում էր, որ իրենք (նկատի ունի ՀԱԿ-ին) պաշտոն ու աթոռ ստանան։ Արամ Մանուկյանը զանգել է ինձ ու ասում է, գնանք, որ արդարություն լինի։ Ի՞նչ արդարության մասին է խոսքը, էն արդարության, որ իրենք էլի Ազգային ժողովում լինեն, իրենց ապրելակերպը լավացնեն, իրենք ապահով ձեռքերում լինեն, անձեռնմխելի լինեն, ես էլ անտեր շան պես ոչ մեկին պետք չլինեմ։ Ես 8-10 տարի Վանաձոր-Երևան ճանապարհին մաշվեցի, կազմակերպիչները հույս տվեցին, որ կբացահայտվի կատարվածը, բայց փոխարենը իրենք գնացին ու կայֆավատ եղան, դարձան պատգամավոր, Ալիկ Արզումանյանը գնաց դարձավ դեսպան։ Արամ Մանուկյանն էլ է զանգել, Նիկոլն էլ է զանգել, ծնողներից էլ են զանգել, բայց ես որոշել եմ ոչ մի բանի չմասնակցել»,- եզրափակեց տիկին Ջեմման։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում