ԵՊՀ ռոմանոգերմանական ֆակուլտետի գիտխորհուրդը քննարկել է ֆակուլտետում երկրորդ օտար լեզվի դասավանդման ժամաքանակն ավելացնել՝ այլ առարկաների ժամաքանակների հաշվին, որոնց թվում է նաև «Արտասահմանյան գրականություն» առարկան։ Այսօր ԵՊՀ գիտխորհուրդների դահլիճում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ֆակուլտետի դեկան Սամվել Աբրահամյանն ասաց, որ առաջարկվող ծրագրերը դեռ գտնվում են քննարկման ու մշակման փուլում։ Վերջնական որոշումը կկայացվի մարտին․ «Ես կարող եմ վստահեցնել ձեզ, որ այս առարկան միշտ եղել է մեր ուշադրության կենտրոնում: Ինչ վերաբերվում է ծրագրերին, դա առնչվում է այն ուսանողներին, ովքեր պետք է ընդունվեն մյուս տարի»։