Friday, 19 04 2024
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»

Քրդերին կրկին «քցում են». Վաշինգտոնն ու Անկարան սակարկում են Մանբիջի և С-400-ների վաճառքի շուրջ

Սիրիայի կառավարական ուժերի՝ հյուսիսային Աֆրինի շրջան մտնելու մասին տեղեկությունները չափազանցված են: Արաբագետ Արմեն Պետրոսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ նախօրեին տարածված տեղեկությունը ոչ թե սիրիական կառավարական զորքերի, այլ շիայական մի խմբավորման՝ Սիրիայի ազգային ինքնապաշտպանական ուժերի մասին է: Այս ուժերն են շարժվել Աֆրինի ուղղությամբ, սակայն թուրքական զինուժի հրետակոծությունից հետո նրանց մուտքը Աֆրին կասեցվել է: Իսկ սիրիական կառավարական բանակի՝ Աֆրին մտնելու հարցը, փորձագետի գնահատմամբ, հիմնականում կախված է Ռուսաստանի դիրքորոշումից, որն ամեն կերպ փորձում է կանխել իր երկու «գործընկերների»՝ Դամասկոսի և Անկարայի ռազմական բախումը: Արմեն Պետրոսյանը ներկայացրեց որոշ ուշագրավ դրվագներ նաև Մանբիջի շրջանի շուրջ թուրք-ամերիկյան քաղաքական սակարկության մասին:

– Պարոն Պետրոսյան, ինչպիսի՞ն է իրավիճակը այս պահին Սիրիայի հյուսիսում՝ Աֆրինի շուրջ:

– Նախ և առաջ պետք է նշել, որ հատկապես վերջին մեկ շաբաթվա ընթացքում թուրքական զինուժը և Թուրքիայի հովանավորյալ սիրիական ընդդիմադիր խմբավորումները առավել ընդլայնել են իրենց հարձակման ծավալները՝ արձանագրելով ակնհայտ հաջողություններ: Որոշ տեղեկությունների համաձայն, քրդական ինքնապաշտպանական ջոկատները դադարեցրել են դիմահար դիմադրությունը և անցել են պարտիզանական պայքարի մարտավարությանը: Այս համատեքստում, բնականաբար, ակնկալվում էր, որ քրդական կողմը կփորձի խնդիրը լուծել այլ տարբերակով: Խոսքը սիրիական կառավարական ուժերի հետ բանակցությունների նախաձեռնման մասին է: Ըստ էության, սա այն տարբերակն է, որը ռուսական կողմը մինչև «Ձիթենու ճյուղ» ռազմագործողության մեկնարկն առաջարկել էր քրդերին: Այսինքն՝ սիրիական կառավարական ուժերի կողմից Աֆրինում վերահսկողության սահմանում, որի դիմաց քրդական ինքնապաշտպանական ջոկատները պետք է վայր դնեին զենքը և շրջանի վերահսկողությունը ամբողջությամբ հանձնեին Սիրիայի կառավարական ուժերին: Ներկայումս բանակցություններն այս ձևաչափում են ընթանում, և պետք է նաև փաստել, որ և՛ սիրիական, և՛ քրդական պաշտոնական շրջանակների կողմից ներկայացվող տեղեկատվության համաձայն՝ վերջնական պայմանավորվածություն կողմերի միջև դեռևս ձեռք չի բերվել, մինչդեռ հնարավորություն է ընձեռվել, որպեսզի կառավարամետ որոշ ուժեր, կամավորներ մուտք գործեն Աֆրին: Սա փոխադարձ պայմանավորվածություն է սիրիական կառավարության և քրդական ինքնապաշտպանական ջոկատների միջև: Նախօրեին տարածվեց տեղեկությունը այն մասին, որ թուրքական զինուժը կասեցրել է սիրիական կառավարական ուժերի մուտքը Աֆրին, բայց խոսքն իրականում ոչ թե Սիրիայի կառավարական ուժերի, այլ այսպես կոչված՝ Սիրիայի ազգային ինքնապաշտպանական ուժերի՝ Աֆրին տեղաշարժվելու մասին էր: Սրանք հիմնականում շիաներից կազմված խմբավորումներ են, որոնց դեմ էլ ուղղվել է թուրքական հրետանու կրակը, և ըստ էության, նրանց մուտքը Աֆրին առժամանակ դադարեցվել է:

Այս հանգամանքը կարևոր է այն առումով, որ պետք է հասկանանք այս զարգացումների ընդհանուր տրամաբանությունը: Սիրիական կառավարության և քրդերի միջև ընթացող բանակցություններում հիմնական թեման այն է, որ քրդական ինքնապաշտպանական ջոկատներն ամբողջությամբ պետք է դադարեցնեն տարածքի վերահսկողությունը: Այս հանգամանքն ընդգծում եմ հետևյալ պատճառով՝ սիրիական կառավարության կողմից ցանկացած որոշման ընդունումը միանշանակորեն համաձայնեցված է լինելու Իրանի և հատկապես Ռուսաստանի հետ: Եթե վերջանական համաձայնություն կայացվի, և սիրիական կառավարական զորքերը մտնեն Աֆրինի շրջան, ապա պարզ է, որ թուրքական զինուժի առաջխաղացումը առժամանակ դադարեցվելու է՝ կանխելու համար սիրիական կառավարական ուժերի և թուրքական բանակի հնարավոր բախումները: Եվ խնդրի քաղաքական կարգավորման հնարավորություն է ստեղծվելու, որի հիմնական երաշխավոր կարող է դառնալ հենց Ռուսաստանը:

– Որքանո՞վ է մեծ հավանականությունը, որ սիրիական կառավարական ուժերը կմտնեն Աֆրին, և եթե մտնեն, այդ դեպքում կլինե՞ն թուրք-սիրիական բախումներ:

– Ամբողջ հարցն այն է, որ ռուսական կողմն ամեն կերպ փորձելու է կանխել իր երկու «գործընկերների» միջև բախման հնարավորությունը: Ռուսաստանն ի սկզբանե դեմ է եղել լայնածավալ ռազմական գործողություններին, այսինքն՝ թուրքական սահմանափակ ռազմական ներխուժման պայմաններում քննարկվեն քաղաքական կարգավորման տարբերակներ, ինչն առաջին հերթին մերժվել է քրդերի կողմից, որոնք փաստացի գերագնահատել են իրենց հնարավորությունները՝ ինչպես եղավ Իրաքյան Քրդստանում: Սիրիայի քրդերը գերագնահատել են նաև արտաքին հովանավորներից, մասնավորապես՝ Միացյալ Նահանգներից ակնկալվող աջակցության ծավալները: Եվ վերջին մեկ շաբաթվա ընթացքում տեղի ունեցած ռազմական գործողությունները ցույց տվեցին, որ քրդերի հնարավորությունները շատ ավելի սահմանափակ են, և Աֆրինի վերջնական գրավումը թուրքական զինուժի և սիրիական ընդդիմադիր խմբավորումների կողմից ընդամենը ժամանակի հարց է:

– Իսկ Թուրքիայի ռազմական գործողությունները Սիրիայի հյուսիսային շրջաններում որքա՞ն կտևեն: Այս ներխուժումը ժամանակավո՞ր է, թե՞ կարծում եք՝ Թուրքիան մտադիր է օկուպացնել որոշ տարածքներ:

– Կարծում եմ՝ Թուրքիան ունի երկու հիմնական խնդիր՝ կարճաժամկետ և երկարաժամկետ հեռանկարով: Թուրքիայի առաջին խնդիրը հնարավորինս իր սահմաններից հեռացնել քրդական ինքնապաշտպանական ջոկատներին, որոնց թուրքերը համարում են Քրդստանի աշխատավորական կուսակցության՝ PKK-ի ճյուղավորումներ Սիրիայի տարածքում: Նրանց առաջնային խնդիրը սա է, ինչպես նաև 30 կմ խորությամբ անվտանգության գոտու ստեղծումը Սիրիայի հյուսիսային շրջաններում: Եթե այս խնդիրների լուծումը հնարավոր լինի ոչ ամբողջապես ռազմական միջամտության, այլև քաղաքական պայմանավորվածությունների միջոցով, Թուրքիան կդադարեցնի ռազմական առաջխաղացումը:

Իսկ հեռանկարային առումով թուրքական իշխանությունները շատ ավելի կարևոր նպատակներ ունեն, այն է՝ նշված շրջանը վերածել Թուրքիայի ազդեցության գոտու: Եվ չի բացառվում, որ այս շրջաններում այնգամ իրականացվեն էթնիկ զտումներ, և շրջանը բնակեցվի Թուրքիային հավատարիմ ազգային-կրոնական խմբերով: Կարծես թե, այս ուղղությամբ իրականացվում են միաժամանակ զուգահեռ գործընթացներ՝ նախ, ռազմական գործողությունը Աֆրինում, հետո Իդլիբում է փորձ արվում ստեղծել Թուրքիային ենթակա խմբավորումների դաշինք, որը կփորձի այս նահանգում ամբողջապես վերահսկողություն սահմանել: Հալեպի նահանգի որոշ հատվածներում դարձյալ նույն գործընթացն է իրականացվում: Եվ այս առումով Թուրքիայի նպատակները բավական հեռանկարային են՝ հաշվի առնելով այս շրջանների անվտանգային, տնտեսական և ռազմավարական նշանակությունը Թուրքիայի համար:

Այս համատեքստում շատ կարևոր է նաև Մանբիջի խնդիրը: Կարծում եմ, որ քրդերի կողմից դիրքորոշման փոփոխությունը Սիրիայի կառավարության հետ երկխոսելու հարցում կապված է նաև նախորդ շաբաթվա վերջին ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի՝ Անկարա կատարած այցի և այնտեղ ձեռքբերված հնարավոր պայմանավորվածությունների հետ: Եվ քրդական շրջանակները վերջին օրերին հաճախ են նշում, որ քրդերն օգտագործվելու և դեն են նետվելու կամ անտեսվելու են Վաշինգտոնի կողմից: Եվ այստեղ որպես սակարկության թեմա առաջ է քաշվում Ռուսաստանի կողմից Թուրքիային Ս-400 զենիթահրթիռային համալիրների վաճառքի հարցը, որի չեղարկման դիմաց Միացյալ Նահանգները կդադարեցնի աջակցությունը քրդերին: Այս խնդիրը ևս կա: Եվ Մանբիջում խնդրի կարգավորման այն տարբերակը, որ քրդական ինքնապաշտպանական ջոկատները դուրս են գալիս, և այնտեղ տեղակայվելու են թուրքական և ամերիկյան ռազմական ստորաբաժանումներ, բավական ընդունելի տարբերակ է և կարող է հանգուցալուծման հասցնել Մանբիջի խնդիրը, քանի որ այս շրջանը ռազմավարական կարևոր նշանակություն ունի ինչպես Միացյալ Նահանգների, այնպես էլ քրդերի և թուրքերի համար: Քրդական զորաջոկատները Միացյալ Նահանգների ճնշմամբ կարող են անցնել Եփրատի արևելյան ափ, բայց Միացյալ Նահանգները կպահպանի իր ազդեցությունն ու դերակատարությունը այս կարևոր ռազմավարական շրջանում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում