Ամերիկացի պաստոր Գրեգ Մեդսոնը սելֆին մեղք է անվանել։ Հոգևորականի հայտարարությունը հրապարակվել է Omaha World Herald թերթում։
Սուրբ հայրը, ով ծառայում է Նևադա նահանգի Օմահա քաղաքի եկեղեցիներից մեկում, ասել է, որ սելֆին մեղքի պատճառ և հետևանք է։ Նրա կարծիքով՝ ինքնալուսանկարումն ու լուսանկարների հրապարակումն ի ցույց բոլորի, հանդիսանում է հպարտության, եսասիրության, պարծենկոտության, երեսպաշտության և այլ բացասական որակների դրսևորում։ Մեդսոնը կարծում է, որ մարդկանց մեծ մասը կախում ունի սելֆիից, եթե նույնիսկ «օրական 200 լուսանկար չի անում»։
Պաստորի խոսքով՝ մարդը պետք է ձգտի մերձավորի հանդեպ սիրո դրսևորման, իսկ իր անձին վերաբերվի ավելի խոնարհ։ «Եթե ընդունեք Աստծո պարգևը, ապա Աստված կբուժի Ձեզ սելֆիից»,-իր խոսքն է եզրափակել Մեդսոնը։