Չինաստանի իշխանությունները պայքար են սկսել հուղարկավորությունների ժամանակ ավանդական էրոտիկ պարերի և այլ բուռն զվարճությունների դեմ։
Ինչպես հայտնում է The Global Times-ը, այդ երևույթը ծրագրվում է առաջին հերթին արմատախիլ անել Հենան, Անհոյ, Ցզյանսու և Հեբեյ նահանգների 19 քաղաքներում։
Պարբերականը նշում է, որ ըստ Չինաստանի ազգային ավանդույթի՝ հուղարկավորությունը սգո առիթ չէ։ Արարողության ընթացքում ընդունված է տոնել հանգուցյալի ճանապարհորդության մեկնարկը հանդերձյալ աշխարհով։
Չինաստանի մշակույթի նախարարությունը խնդրում է քաղաքացիներին նման դեպքերի մասին իրազեկել հատուկ թեժ գծով։