Thursday, 25 04 2024
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել

Կարեն Կարապետյանի հայ-ռուսական ռեկորդը

Հայ-ռուսական առևտրաշրջանառությունը 2017 թվականին հասել է պատմական ռեկորդային մակարդակի՝ 1 մլրդ 700 միլիոն դոլար, Երևանում տեղի ունեցած հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի նիստում հայտարարել է հանձնաժողովի ռուսաստանցի համանախագահ, ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը: Հայաստանցի համանախագահ, վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել է բոլոր ուղղություններով երկկողմ տնտեսական հարաբերության ցուցանիշների աճի մասին: Հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի երևանյան նիստը փաստորեն վերածվել է Կարեն Կարապետյանի, այսպես ասած, նախընտրական արշավի՝ 2018-ի ապրիլին ընդառաջ:

Դրանից առաջ, Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունն էր հրապարակել տնտեսական ակտիվության բարձր աճի մասին տվյալներ: Փաստորեն, դրան հաջորդում է այսպես ասած «ռուսական վիճակագրությունը», և ՌԴ նախարարի մակարդակով Կարեն Կարապետյանը հռչակվում է հայ-ռուսական առևտրային հարաբերության «ռեկորդակիր»: Կօգնի՞ Ռուսաստանի այդ գնահատականը Կարեն Կարապետյանին 2018 թվականի ապրիլին վարչապետի պաշտոնում առաջադրվելու հարցում, եթե Կարապետյանն իհարկե ունի այդպիսի ցանկություն և շարունակում է «պատրաստ լինել», ինչպես հավաստիացնում էր ի պատասխան դրա վերաբերյալ հարցերի: Փաստորեն, վարչապետի հարցում «անորոշությունը» ռուսական ուղղությամբ Կարապետյանի ջանքերին չի խանգարել, եթե հաջողվել է սահմանել «ռեկորդներ»: Իսկ այդ համատեքստում ստեղծվում է հետաքրքիր վիճակ: Ինչպե՞ս է հնարավոր ռուսական ուղղությամբ «ռեկորդակիր» վարչապետին չառաջադրել այդ պաշտոնում վերստին:

Համենայնդեպս, շատ ուշագրավ քաղաքական երանգ կստացվի, եթե ապրիլին Հայաստանի վարչապետի պաշտոնից հեռացվի հայ-ռուսական առևտրաշրջանառության ուղղությամբ «ռեկորդակիր» վարչապետը: Կստացվի, որ Երևանին պետք չեն այդ ուղղությամբ «ռեկորդները»: Համենայնդեպս, Սոկոլովի հայտարարությունը, իհարկե, Կարեն Կարապետյանի նժարին դրված բավականին շոշափելի քար է: Անսպասելի՞ է դա Սերժ Սարգսյանի համար, թե այդ հարցից առաջ կա հարց, թե Սոկոլովի հայտարարությունն ընդհանրապես ինչքանով է հնարավոր վերագրել ռուսական քաղաքականության և ՌԴ կամ Կրեմլի քաղաքական դիրքորոշման: Մյուս կողմից, եթե անգամ խնդրում ներգրավվում են ռուսական իշխանության առանձին թևեր, այդուհանդերձ հստակ է, որ անգամ այդ մակարդակում Սերժ Սարգսյանի համար կարող են առաջանալ խնդիրներ՝ այդ թևերի ազդեցությունը չեզոքացնելու համար:

Միևնույն ժամանակ, Կարեն Կարապետյանի այդ ռուսական «ռեկորդը» բավականին հետաքրքիր է Սերժ Սարգսյանի մյունխենյան այցի ֆոնին, որտեղ Սարգսյանը հնչեցրեց Արևմուտքին ուղղված մի քանի կարևոր ազդակներ, առանցքում դնելով Արևմուտքի և Ռուսաստանի շահը համադրելու պատրաստակամությունն ու կարողությունը: Կարեն Կարապետյանն այդ հարցում ակնհայտորեն ձախողվել է՝ որպես 2018-ի ապրիլի վարչապետի հավակնորդ, թեև ակնհայտ է, որ իր վարչապետության ընթացքում նա Արևմուտքում դիտարկվել է այդ տեսանկյունից, և նրա մեջ փորձել են տեսնել համադրելու տնտեսա-քաղաքական ներուժը: Ըստ ամենայնի, «համադրության» հարցում տանուլ տալով Սերժ Սարգսյանի այսպես ասած «անփոխարինելիությանը», Կարեն Կարապետյանը փորձում է որպես վերջին միջոց իրականացնել վիճակագրական բլից-կրիգ և ռեկորդ Ռուսաստանի ուղղությամբ, փորձելով անփոխարինելի ներկայանալ այնտեղ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում