ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանն այսօր հանդիպել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ:
«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով Ռոստոմյանը ՀՖՖ է այցելել Ռուբեն Հայրապետյանի հետ քննարկելու ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի կողմից հիմնադրվող ֆուտբոլային թիմերի Հայաստանի առաջնությանը մասնակցելու մանրամասները:
Մեր տեղեկություններով Գագիկ Ծառուկյանը շուտով կունենա երկու ֆուտբոլային ակումբ՝ Աբովյանի «Կոտայք» և Երևանի «Լոկոմոտիվ»: ՀԱՕԿ-ը նախագահը ցանկանում է, որ «Լոկոմոտիվը» ելույթ ունենա Բարձրագույն, իսկ «Կոտայքը»՝ Առաջին խմբում: