Apple ամերիկյան կորպորացիան ճանաչվել է աշխարհի ամենաինովացոն ընկերությունը՝ Fast Company ամսագրի վարկածով։ Ընկերությունը տեխնոլոգիական լուրջ առաջընթացի է հասել և թողարկել հանրաճանաչ սարքեր՝ հեղափոխական տեխնոլոգիաներով։
Պարբերականի հաղորդմամբ՝ ընկերությունն անցած տարի լուրջ հաջողության է հասել՝ թողարկելով AirPods ականջակալները, Apple Watch Series 3 ժամացույցը, հավելյալ իրականության ARKit տեխնոլոգիան և iPhone X սմարթֆոնը։
Մասնագետները մատնացույց են արել նաև ծրագրային և սարքավորումային նախագծերը, ինչպիսիք են արհեստական ինտելեկտի, պրոցեսորների և տեսախցիկների մշակումները։ Ընկերությունն այդ ուղղություններով լուրջ բարձունքների է հասել՝ չնայած Google-ի և Amazon-ի կողմից բարձր մրցակցությանը։