Ազգային ժողովն այսօր՝ փետրվարի 21-ին, հրավիրել է խորհրդարանական լսումներ բարձրագույն կրթության ոլորտի հիմնախնդիրները թեմայով:
ԵՊՀ դասախոս Արայիկ Հարությունյանը, դիմելով ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանին, ասաց. «Դուք Ձեր ելույթում պրոֆեսորադասախոսական կազմին կոչ արեցիք չառաջնորդվել անձնական շահերով, բայց չե՞ք կարծում, որ ներկայացված օրենքի տարբերակը կոնկրետ անձի շահերով է պայմանավորված, մասնավորապես՝ որ խորհուրդները հաստատվում են վարչապետի կողմից, և որ ԵՊՀ-ի վերաբերյալ առանձին դրույթ կա»:
Դասախոսին նաև հետաքրքրում էր, թե ովքեր են լինելու կառավարման խորհրդում ընդգրկվող գործատուները:
«Ես կարծում եմ, որ կառավարման խորհուրդների հաստատումը վարչապետի կողմից լրջագույն խնդիրներ է առաջացնում. վարչապե՞տն է հիմնադիրը էս ամեն ինչի, գոնե գրեիք կառավարություն»,- նշեց Արայիկ Հարությունյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: