Արտոնագրերի և ապրանքանիշերի ամերիկյան վարչությունը Samsung ընկերությանն է շնորհել միանգամայն տարօրինակ մշակման արտոնագիր։ Այն անվանվում է «Դիսփլեյով թռչող սարք»։ Այս մասին հայտնում է 3Dnews-ը։
Դրոնի կառուցվածքը նախատեսում է 4 պտուտակների գործածում։ Սարքի գլխավոր առանձնահատկությունը հանդիսանում է բավականին խոշոր դիսփլեյի առկայությունը, որը գտնվում է կորպուսի վերին հատվածում։
Դրոնի կառուցվածքը նախատեսում է շարժումներին հետևելու միջոցների առկայություն։ Դա թույլ կտա անօդաչուին ավտոմատ կերպով օպտիմալացնել էկրանի թեքության անկյունը՝ կախված օգտատիրոջ գտնվելու վայրից։ Բացի այդ, ծրագրվում է կյանքի կոչել ժեստային և ձայնային հրամանների ճանաչման գործառույթներ։
Դրոնի և պլանշետի հիբրիդը կարող է գործածվել որպես թռչող տեղեկատվական ցուցատախտակ։ Նման լուծումը կարող է կիրառություն գտնել օդանավակայաններում կամ կայարաններում։