Երկու տարի անց այն բանից, երբ բրիտանացիները կողմ են քվեարկել ԵՄ-ից դուրս գալու օգտին, և այդ պլանի իրագործումից ավելի քան 1 տարի առաջ Մեծ Բրիտանիան առանց առաջնորդության դանդաղ շարժվում է աղետի ուղղությամբ։ Երկիրը պետք է այդ կուրսը փոխելու միջոց գտնի։ Արժե հնարավորինս շուտ երկրորդ հանրաքվե անցկացնել։ Այս մասին խմբագրական հոդվածում գրում է Bloomberg-ը՝ հավելելով, որ առաջին քվեարկությունը սխալ է եղել։ Ոչ ոք նույնիսկ չի ջանացել բացատրել, թե իրականում ինչ կնշանակի Brexit-ը։ Տեղեկատվության բացակայության և ապատեղեկատվության խառնուրդի ֆոնին նեղ մեծամասնությունն ընտրել է ԵՄ-ից դուրս գալու տարբերակը։
Այդ սխալ ընտրությունը չեղարկելու համար պետք է նոր՝ լայն ժողովրդական քվեարկություն, որը կուղեկցվի իրազեկվածությամբ։
Այդ թեմայով 2 տարվա մտորումնրից հետո Թերեզա Մեյի կառավաությունը մինչ օրս պառակտված է այն հարցում, թե ինչ է իրականում ցանկանում։
ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալը ծրագրված է 2019 թվականի մարտի 29-ին։