Ազգային ժողովն այսօր՝ փետրվարի 21-ին, հրավիրել է խորհրդարանական լսումներ բարձրագույն կրթության ոլորտի հիմնախնդիրները թեմայով:
Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը, դիմելով ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանին, նշեց. «20-օյա քննարկումներից հետո կառավարություն է գալիս մի նախագիծ, որում ասվում է, որ բուհի կառավարման խորհրդի կազմը հաստատում է վարչապետը, ինչը ուղիղ հակասության մեջ է այն մարտահրավերին, որը դուք եկած օրվանից ասում եք՝ ապաքաղաքականացնել և բարձրացնել բուհի ինքնավարությունը»:
Անահիտ Բախշյանի համոզմամբ՝ «չի՛ կարող բուհի ինքնավարությունը բարձրանալ, եթե վարչապետը պետք է հաստատի բուհի կառավարման կազմը»:
Մանրամասները՝ տեսանյութում: