22-ամյա Քենդալ Ջեններն ընդմիջում է արել իր խիտ գրաֆիկում և ուղևորվել Արևմտյան Հոլիվուդ՝ քրոջ՝ Քորթնիի հետ հանդիպման։ «Քարդաշյանների ընտանիքը» ռեալիթի շոուի աստղին պապարացիները նկատել են ռեստորաններից մեկի մուտքի մոտ։
Քենդալն ընտրել էր կապույտ ջինսե անդրավարտիք և վարդագույն բրալետ՝ մեկ կերպարում միախառնելով խիզախությունն ու հարմարավետությունը։ Նա կերպարը համալրել է բարձրակրունկ սանդալներով և «Մոնա Լիզայի» պատկերով փոքր պայուսակով։
Ինչ վերաբերվում է 38-ամյա Քորթնիին, նա եղել է սև, կիսաթափանցիկ մինի զգեստով։