Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

«Հայկյան» մրցանակաբաշխությանը տարբեր անվանակարգերում ստացվել է 40 հայտ

«Հայկյան» ամենամյա երիտասարդական մրցանակաբաշխությունն 2018 թվականին կանցկացվի փետրվարի 28-ին: Այս տարի ստացվել է 40 հայտ տարբեր անվանակարգերի համար։ Մրցանակներ կհանձնվեն 2017 թվականի ընթացքում երիտասարդությանը հետաքրքրող ոլորտներում աչքի ընկած կազմակերպություններին, ծրագրերին, գործիչներին։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է, որ «Հայկյան»-ի հիմնական նպատակը երիտասարդական ակտիվ կազմակերպություններին առանձնացնելն ու խրախուսելն է։ Կարեն Ավագյանը խոստովանում է, որ ընտրություն կատարելն իրականում բավական դժվար է:

«Տարեցտարի ավելի ու ավելի է մեծանում ակտիվ կազմակերպությունների, որակյալ ծրագրերի թիվը։ Այդ իսկ պատճառով որոշ անվանակարգերում հանձնաժողովի որոշմամբ ունենում ենք երկու հաղթող։ Բայց այն հանգամանքը, որ «Հայկյան»-ը հանրապետության Նախագահի ուշադրության կենտրոնում է, անցկացվում է նրա մասնակցությամբ, խիստ պարտավորեցնող է, և մենք չափազանց ուշադիր ենք հաղթողների ընտրությունը կատարելիս»,- ասաց Կարեն Ավագյանն ու ավելացրեց, որ միջոցառումը սպասված է, և չկա որևէ ակտիվ, կայացած երիտասարդական կազմակերպություն, որը չձգտի արժանանալ «Հայկյան» մրցանակի։

«Հայկյան» մրցանակներ շնորհվում են տարբեր անվանակարգերում՝ «Լավագույն ուսանողական ինքնակառավարման մարմին», «Լավագույն հասարակական կազմակերպություն Երևանում», «Լավագույն հասարակական կազմակերպություն մարզում», «Ինքնատիպ երիտասարդական նախագիծ», «Լավագույն երիտասարդական միջազգային ծրագիր» և այլն։ Կարեն Ավագյանը նկատեց, որ ավանդական անվանակարգերին զուգահեռ շնորհվում են նաև հատուկ մրցանակներ, որոնք հաղթողներին հանձնում է ՀՀ Նախագահը։ Հատուկ մրցանակների են արժանանում այն անձինք, որոնք տարբեր ոլորտներում աչքի են ընկել իրենց նվիրվածությամբ, կատարած աշխատանքի ծավալով, հանրության վրա ունեցած ազդեցությամբ։

Կարեն Ավագյանը խորհուրդ է տալիս երիտասարդության շրջանում գործունեություն ծավալող կառույցներին, անհատներին աշխատել անձնվիրաբար, քանի որ լավ աշխատանքը միշտ նկատվում ու գնահատվում է։

«Հայկյան» մրցանակաբաշխությունն իրականացվում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից։ Երիտասարդական ոլորտի այս նախաձեռնությունը կյանքի է կոչվում 2001 թվականից։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում