Աշխատողներից մեկը շինհրապարակում նկատելով թափառող կատվին՝ նրան տուն է բերել։ Սկզբում կատուն իրեն տարօրինակ է դրսևորել։ Նստել է անկյունում, վախ դրսևորել մարդկանց հանդեպ։ Սակայն ընտանիքի կողմից ցուցաբերված ուշադրությունն ու գուրգուրանքը ժամանակի ընթացքում փոխել են նրան։
Անասնաբույժը էգ կատվին զննել է, արել համապատասխան պատվաստումները։ Կատուն տևական ժամանակ դուրս չի եկել սենյակի անկյունից, գտնվել է նաև տան տիրոջ մյուս կենդանիների կողմից ճնշման տակ։ Ժամանակի ընթացքում կատուն սկսել է չվախենալ շրջապատից, նստել է գորգի մեջտեղում կամ հյուրասենյակի բազմոցի վրա։
Շուտով զույգը որոշել է երկրորդ կատու բերել տուն, որպեսզի Գրևին խաղընկեր ունենա։ Այդպիսով Բերգերի տանը հայտնվել է Բիսկվիթ անունով կատուն։ Նրանք ընկերացել են։ Գրևին պաշտում է տան տերերին, և շարունակ գրկախառնվում նրանց հետ։