Թբիլիսիի քաղաքապետը շանը տարել է քաղաքային խորհրդի նիստի։ Ինչպես հայտնում է «Գրուզիա Օնլայնը», քաղաքապետարանի աշխատակիցները Facebook-ում տարածել են շան լուսանկարը, որին քաղաքապետն անցած շաբաթ վերցրել է կենդանիների քաղաքային ապաստարանից։
Կախա Կալաձեն շանն անվանել է Տիֆանի։ Իր Instagram-ում քաղաքական գործիչն արդեն տեղադրել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես են նրա երեխաները խաղում շան հետ քաղաքապետի աշխատասենյակում։
Ըստ երևույթին, շունը բնակվում է քաղաքապետարանում, քանի որ այսօր Տիֆանին նկատվել է նիստերի դահլիճում։ «Սա քաղաքապետարանի նոր աշխատակիցն է»,-կատակում են սոցցանցի վրացական սեգմենտի օգտատերերը։