Մեգան Մարքլը դեռևս չի դարձել թագավորական ընտանիքի անդամ, սակայն արդեն կարող է թագավորական օգնականի օժանդակությունը վայելել։ Արքայազն Հարրիի հարսնացուի ժամանակացույցով զբաղվում է Քենսինգթոնյան պալատի մամլո ծառայության աշխատակցուհի Էմի Պիկերիլը։
Նա դարձել է արքայազն Հարրիի գրասենյակի քարտուղարի օգնականը և զբաղվում է Մարքլի պաշտոնական գրաֆիկը կազմելով և ցանկացած նամակագրության մշակմամբ։
Պիկերիլը Մեգանի հետ կադրում է հայտնվել օրերս՝ Էդինբուրգ կատարած ուղևորության ժամանակ։ Հայտնի է, որ նախկինում Էմին աշխատել է Շոտլանդիայի թագավորական բանկի մամլո ծառայությունում։