Վերջին 2 օրերին ավելի քան 100 մարդ է սպանվել Արևելյան Գուտայում (Դամասկոսի արվարձան), հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։
«Ստացվում են հաղորդագրություններ այն մասին, որ երկուշաբթիից Արևելյան Գուտայում սպանվել են ավելի քան 100 անձիք, այդ թվում առնվազն 13 երեխա։ Արևելյան Գուտայում 5 հիվանդանոցներ կամ բուժկետեր ենթարկվել են ավիահարվածների»,-ասել է նա։
ՄԱԿ-ում կոչ են արել հակամարտության մասնակիցներին դադարեցնել հրադադարի ռեժիմի խախտումը, քանի որ Արևելյան Գուտան հանդիսանում է դեէսկալացիոն գոտի։
Կազմակերպության գնահատականներով՝ պաշարված անկլավում գտնվում են մոտ 400 հազար անձիք։
Ինչպես կարծում է Պետդեպը, Արևելյան Գուտայում իրադարձությունների պատասխանատվությունն ընկնում է Սիրիայի և Ռուսաստանի կառավարությունների վրա։