Հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունին և իր կինը՝ Ամալը, մտադիր են 500 հազար դոլար նվիրաբերել ԱՄՆ–ում զանգվածային կրակոցներով սպանությունների նոր միջադեպերը կանխելու ուղղությամբ ակցիաներ իրականացնելու համար։
Այս մասին ասվում է Քլունիի հայտարարության մեջ, որ հրապարակվել է People ամսագրում։
Փետրվարի 14-ին Ֆլորիդայում, դպրոցներից մեկում կրակոցներ էին տեղի ունեցել, ինչի արդյունքում 17 մարդ էր զոհվել։ Դերասանն ասել էր, որ ինքն ու իր կինը «ոգեշնչվել են դպրոցում սովորող մի քանի ակտիվիստների խիզախությամբ և լեզվի ճարտարությամբ», ովքեր վերջին օրերին մի քանի ցույցեր են անցկացրել՝ կոչ անելով ԱՄՆ իշխանություններին միջոցներ ձեռնարկել ձենքի շրջանառության վերահսկումը խստացնելու համար։
Քլունին նշել է, որ ինքն էլ կմասնակցի մարտի 24-ի ցույցին։
«Մեր երեխաների՝ Էլլայի և Ալեքսանդրի անունից, մենք 500 հազար դոլար ենք նվիրաբերում, որպեսզի վճարենք այս ճակատագրական իրադարձության համար»,– հայտարարել է դերասանը։