ՀԱԿ վարչության անդամ Մյասնիկ Մալխասյանի կարծիքով՝ մենք մեր հաղթանակները պետք է ամրապնդենք ու հզորացնենք։ «Մեր իշխանավորները պետք է գիտակցեն, որ պետք է թալանը դադարեցնեն, մեր ժողովրդին ապրելու ու շնչելու հնարավորություն տան։ Մենք ինքներս պետք է կարողանանք մեր անվտանգությունը պահել ու մտավախություն չունենանք, որ Ադրբեջանի նախագահը կարող է այդպիսի մտքեր հորջորջալ ու այդպիսի մտքեր ունենալ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։
Նա նշում է՝ մեր երկրի զարգացման համար խաղաղությունն օդ ու ջրի նման անհրաժեշտ է ու մենք այն պետք է պարտադրենք։ «Այսօրվա այս փխրուն խաղաղությունը պարտադրվել է ՀԱԿ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ և առ այսօր այդ խաղաղությունը կա։ Որպեսզի մենք հասնենք այդ խաղաղությանը, պետք է հզոր տնտեսություն ունենանք, ոչ թե օր օրի վրա արտաքին պարտք կուտակենք։ Բնակչության թիվը պետք է գնալով ավելանա, ոչ թե նվազի»,-եզրափակեց Մյասնիկ Մալխասյանը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։