Վերջերս, ԵԽԽՎ-ում ունեցած ելույթի ժամանակ, Սերժ Սարգսյանը հպարտորեն հայտարարեց, թե եղել է ինքնորշման համար արցախցիների սկսած ընդվզման առաջին շարքերում: Սակայն, ղարաբաղյան շարժման առաջին շարքերով հպարտանալ հայաստանյան լսարանում Սարգսյանը չի պատրաստվում: Ղարաբաղյան շարժումը, մի շարք ներքաղաքական պատճառներից ելնելով, Սարգսյանի մոտ առաջացնում է բազմաթիվ վախեր: