Thursday, 25 04 2024
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Ցեղասպանությունը մեզ ուժ պետք է տա
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
Ոստիկանները բերման ենթարկեցին քաղաքացուն
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա

Նախագահի ուղերձը միտված էր մոտ ապագային և պատմական հորիզոններին. Խոսրով Հարությունյան

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Խոսրով Հարությունյանը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի՝ Արցախի վերածննդի օրվա և Ղարաբաղյան շարժման 30-ամյակի առթիվ հղած ուղերձը համարում է հակիրճ, սակայն խտացված անդրադարձ վերջին 30 տարիների պատմությանը: «Նախագահն իր ուղերձում փաստում է, որ ղարաբաղյան շարժումն ազատության համար պայքար էր, որն այլևս անշրջելի պետք է դարձներ հայ ժողովրդի անկախությունը: Սերժ Սարգսյանն ընդգծում է, որ ղարաբաղյան շարժման այլընտրանքը հայ ժողովրդի ոչնչացումն էր, իսկ շարժումն արժանապատիվ, ազատ ապրելու համար մղված պայքար էր»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Խոսրով Հարությունյանը՝ ավելացնելով, որ վերջին 600-700 տարիների ընթացքում արցախյան ազատամարտում հաղթանակը մեր ժողովրդի միակ տարածքային լուրջ ձեռքբերումն է, որի համար միասնականությամբ ոտքի էր կանգնել ողջ հայությունը:

«Նախագահն իր խոսքում ևս ընդգծում է, որ ցանկացած պարագայում պետք է հույսը դնենք միայն մեր սեփական կարողությունների վրա: 1988-ի ազգային զարթոնքի ձեռքբերումը հայոց երկու պետություններն են. սա անշրջելի փաստ է, միաժամանակ պարտավորեցնող»,- շեշտեց ՀՀ ԱԺ պատգամավորը:

Նրա խոսքով, Սերժ Սարգսյանն իր ուղերձում ևս շեշտել է, որ չնայած վերջին 30 տարիների ընթացքում ունեցել ենք հաջողություններ, դրական լուրջ տեղաշարժեր, սակայն դեռևս կան բազմաթիվ անելիքներ: «Նախագահի ուղերձը քաղաքական էր՝ միտված առաջիկա ապագային և պատմական հորիզոններին: Նա շեշտեց, որ ապագայում ունենք մեծ անելիքներ, որպեսզի մեր սերունդներին թողնենք արժանապատիվ կյանքով ապրելու նախադրյալներ»,- ասաց Խոսրով Հարությունյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում