«Ժողովուրդն արդեն սկսել է հասկանալ, որ սխալներ է թույլ տվել, բայց այդ սխալները պետք է ուղղել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ՀԱԿ վարչության անդամ Վարդան Մալխասյանը։
Նրա խոսքերով՝ առաջիկա քաղաքական գործընթացներում ՀԱԿ-ը կունենա իր մասնակցությունը։ «Մենք կարողացանք երկիրը մաքրել թուրքերից, բայց թրքատիպ հայերից չկարողացանք մաքրել։ Այդ թրքատիպ հայերն ավելի մեծ վնասներ տվեցին, քան բուն թուրքերը։ Սերժ Սարգսյանն անփոխարինելի է Հայաստանը ավերելու ու կործանելու առումով»- ասաց նա։
Ինչ վերաբերում է Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը՝ Վարդան Մալխասյանը նշում է՝ Սերժ Սարգսյանն այդ հարցում ավելի վնասակար ու կործանարար մոտեցում ունի, բայց «կուժն ու կուլան թափվել է իրենց գլխին». «Մի բառ ասացինք՝ մեզ դարձրին հող հանձնող, բայց Սերժ Սարգսյանն ավելի վտանգավոր մոտեցում ունի»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։