Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը այսօր պաշտոնական այցով ժամանել է Բաքու: Ադրբեջանական «ԱզերԹԱջ»-ի փոխանցմամբ, Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանում բարձրաստիճան հյուրին դիմավորել են պատվո պահակախմբով, օդանավակայանում ծածանվել են երկու երկրների պետական դրոշները: Ահմադինեժադին ողջունել են Ադրբեջանի վարչապետի առաջին տեղակալ Յաղուբ Էյուբովը, այլ պաշտոնյաներ: Ադրբեջանի մայրաքաղաքում Իրանի նախագահն այսօր հանդիպելու է Ադրբեջանի ղեկավարության հետ, իսկ վաղը մասնակցելու է Մերձկասպյան պետությունների ղեկավարների հանդիպմանը: