Բանաստեղծ-հրապարակախոս Մարինե Պետրոսյանը նշում է՝ հուսահատությունից ընդդիմադիր չի դարձել ու այսօր էլ հավատում է, որ ավելի լավ Հայաստանում ենք ապրելու. «Ես իմ խնդիրը տեսնում եմ՝ նորը բերել խոսքի մեջ, հետո քաղաքական ուժը կգտնվի»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։
Մարինե Պետրոսյանը նշում է՝ «Սասնա ծռերի» գործողությունները ցույց տվեցին, որ զինված պայքարն էլ փոփոխության հասնելու տարբերակ չէ. «Փորձեցին այդ տարբերակը՝ բոլորս էլ տեսանք, որ չաշխատեց, ես այդ տարբերակի կողմնակիցը չեմ։ Պետք է հասկանան, որ ինչ-որ դարաշրջան ավարտվել է, ի վերջո բոլոր երեք նախագահներն էլ սխալվել են, հասկանանք, քննարկենք ու միասին առաջ գնանք։ Հայաստանի խնդիրներն անլուծելի չեն։ Ես տեսել եմ՝ ինչ էր 88-ից առաջ, 2008-ից առաջ, այդ ոտքի կանգնելը կգա, պետք է ունենալ այն ծրագիրը, որն իրագործելով՝ այդ ոտքի կանգնելն արդյունք կտա»,-եզրափակեց նա։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։