Thursday, 25 04 2024
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական

Կարեն Կարապետյանն անդրադարձել է 2018-ի հունվար ամսվա տնտեսական ցուցանիշներին

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 2018-ի հունվար ամսվա ցուցանիշներին: «Տնտեսական ակտիվության ցուցանիշն այս ամիս կազմել է 10.2%, ունենք աճ գրեթե բոլոր հիմնական մակրոտնտեսական ցուցանիշներով: Հատկապես կարևորում եմ արտաքին առևտրի շրջանառության աճը՝ 47.6%, ինչպես նաև արտահանման ու ներմուծման ցուցանիշների դինամիկան՝ 45.2% և 48.9% աճ համապատասխանաբար»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետը:

Գրառմանն ուղեկցող ինֆոգրաֆիկայից պարզ է դառնում, որ տնտեսական ակտիվությունը 2014թ-ի հունվարին կազմել է 2.0, 2015-ի հունվարին՝ 1.9, 2016-ի հունվարին՝ 5.5, 2017-ի հունվարին՝ 6.8, և 2018-ի հունվարին՝ 10.2 տոկոս: Ներքին առևտրաշրջանառությունը վերջին 5 տարիների հունվար ամիսների ընթացքում հատկապես աճ է արձանագրել 2017-2018թթ-ին. այսպես, 2014-ի հունվարին այն կազմել է 4.6 տոկոս, 2015-ի նույն ամսին ցույց տվել բացասական՝ 4.3 տոկոս ցուցանիշ, իսկ 2016-ի հունվարին՝ 2.5 տոկոս բացասական ցուցանիշ: Սակայն 2017 և 2018թթ-ի հունվար ամիսներին այն համապատասխանաբար աճել է 9.0 և 17.3 տոկոսով:

Շինարարության ծավալները 2014, 2015, 2016, 2017 և 2018թթ-ի հունվար ամիսներին, համապատասխանաբար, կազմել են -0.4, 3.1, 5.1, -5.3 և 19.7 տոկոս, այսինքն` նախորդ տարվա բացասական ցուցանիշի դիմաց այս տարվա հունվարին մեծ աճ է արձանագրվել: Սակայն գյուղատնտեսությունը ունի որոշակի անկում. 2014թ-ի հունվարին աճը կազմել էր 1.7, 2015թ-ի՝ 1.8, 2016-ի՝ 1.5, 2017-ի նույն ամսին՝ 0.2 տոկոս, իսկ 2018-ի հունվարին այն նվազել է 0.4 տոկոսով: Վերջին երեք տարիներին շարունակաբար աճել են արդյունաբերական արտադրանքի ծավալները. եթե 2014 և 2015թթ-ի հունվար ամիսներին այն նվազել էր, համապատասխանաբար, 3.3 և 6.1 տոկոսով, ապա 2016, 2017 և 2018թթ-ի նույն ամսվա ընթացքում այն աճել է 14.5, 11.1 և 13.9 տոկոսով:

2018-ի հունվարին խոշոր աճ է արձանագրվել առևտրաշրջանառության ծավալում՝ 47.8 տոկոս: 2017թ-ի հունվարին աճը կազմել էր 43.2 տոկոս: Դրան նախորդող երեք տարիներին ցուցանիշը նվազել էր. 2014թ-ի հունվարին՝ 3.3, 2015-ի հունվարին՝ 28.7, իսկ 2016-ի հունվարին՝ 10.9 տոկոսով: Արտահանման ծավալները 2017թ-ի հունվարին աճել են 35.4, իսկ 2018թ-ի հունվարին՝ 45.2 տոկոսով այն դեպքում, երբ 2014-ի հունվարին այն նվազել էր 0.1, 2015-ի հունվարին՝ 11.9 տոկոսով, իսկ 2016-ի հունվարին աճել էր 11.4 տոկոսով:

Ներմուծման ծավալները ևս վերջին երկու տարիներին զգալի աճ են արձանագրել. 2017-ի հունվարին աճը կազմել է 47.9, իսկ 2018-ի հունվարին՝ 47.9 տոկոսով: 2014, 2015 և 2016թթ-ի հունվար ամիսներին ցուցանիշը նվազել էր, համապատասխանաբար, 4.4, 34.1 և 20.0 տոկոսով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում