Այն պատճառով, որ ԱՄՆ Ֆինանսների նախարարության կողմից ստեղծված ռուսաստանցիների ցուցակը («Կրեմլյան զեկույց») այդքան երկար է, դրա հետևանքները կասկածելի են։ Նման կարծիք է արտահայտել ԱՄՆ պաշտպանության նախկին նախարար, ԿՀՎ նախկին ղեկավար Ռոբերտ Գեյթսը։
«Որքան երկար է ցուցակը, այնքան քիչ է դրա ազդեցությունը։ Դա կարող է ինքնատիպ փորձություն լինել ռուսաստանցիների համար։ Սակայն ստեղծվել է տպավորություն, որ վերցրել են հարյուրավոր այլ ցուցակներ և պարզապես տեղավորել դրանք թղթի վրա»,-կարծում է քաղաքական գործիչը։