Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ փետրվարի 20-ին, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կառավարման բարձրագույն մարմնի՝ Գերագույն հոգևոր խորհրդի (ԳՀԽ) անդամների հետ հանդիպման ժամանակ ազգային և հոգևոր արժեքների պահպանման և զարգացման գործում ներդրած ավանդի համար պետական բարձր պարգևներ է հանձնել մի շարք հոգևորականների:
ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ մասնավորապես, ՀՀ նախագահը Ազգային և հոգևոր արժեքների պահպանման և զարգացման գործում ներդրած ավանդի համար Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին, Տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանին և ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդ Տեր Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանին պարգևատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով: